Գերմանիայի «Կանաչներ» կուսակցությունը կարծում է, որ ֆիզիկական և հոգեկան սահմանափակ կարողություններ ունեցող մարդիկ պետք է բյուջեից գումար ստանան՝ մարմնավաճառների ծառայություններից օգտվելու համար։ Այս մասին գրում է Bild տաբլոիդը՝ վկայակոչելով կուսակցության մամուլի քարտուղարին։
Կուսակցության կարծիքով՝ տեղի համայնքները պետք է նման ծառայություններ ապահովելու հնարավորություն ունենան և միջոցներ տրամադրեն դրա համար։
«Կանաչները» հիմնվում են Նիդերլանդների փորձի վրա, որտեղ արդեն մի քանի տարի է մշտական խնամքի կարիք ունեցող մարդիկ հնարավորություն ունեն բյուջեի հաշվին օգտվել այսպես կոչված «սեքս-օգնականների» ծառայություններից։










































