Հունվարի 3-ին Կապանում տեղի է ունեցել Սյունիքի ՀՀԿ տարածքային կազմակերպության խորհրդի նիստ, որին մասնակցել են խորհրդի 22 անդամներից 17-ը :

ՀՀԿ Սյունիքի տարածքային կազմակերպության նիստը վարել է ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Ռ.Թադևոսյանը:
Օրակարգում` Սյունիքի ՀՀԿ տարածքային կազմակերպության խորհրդի նախագահի ընտրությունն էր:
Ռ. Թադևոսյանը ներկաներին տեղեկացրել է, որ ՀՀԿ Սյունիքի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ Ս. Խաչատրյանը ներկայացրել է ինքնաբացարկի դիմում:
Առաջարկվեց ՀՀԿ Սյունիքի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահի թեկնածու առաջադրել ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանին:
Ներկաները հաստատել են Վ. Հակոբյանի թեկնածությունը և բաց քվեարկությամբ Վահե Հակոբյանն միաձայն ընտրվեց Սյունիքի ՀՀԿ տարածքային կազմակերպության խորհրդի նախագահի պաշտոնում:









































