ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների սրման ձգտում են միայն հիմարները, և խոստացել, որ Ռուսաստանն ԱՄՆ-ին կհարգի ավելի, քան հիմա։ Այս մասին Թրամփը գրել է իր թվիթերյան էջում։
Նա հավելել է, որ աշխարհում խնդիրները չափազանց շատ են՝ նոր խնդիրներ ստեղծելու համար։
«Երկու երկրները, հավանաբար, կաշխատեն միասին՝ ի բարօրություն ողջ աշխարհի»,-նշել է նա։






































