Սիրիայում պայթյուն է որոտացել Թուրքիային սահմանակից Ազազ քաղաքում, հայտնում է Reuters-ը:
Պայթյունի հետևանքով առնվազն 19 մարդ է զոհվել, տասնյակ մարդիկ վնասվածքներ են ստացել:
Նախնական տվյալներով՝ ականապատ ավտոմեքենա է պայթել:
Առայժմ ոչ մի խմբավորում չի ստանձնել տեղի ունեցածի պատասխանատվությունը:












































