Tuesday, 09 06 2026
ՀԲԸՄ-ն շնորհավորում է ընտրված վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ակնկալում խաղաղության ու առաջընթացի ապագա
Այսօր ԸԸՀ-ները կգումարեն նիստեր վերահաշվարկ իրականացնելու համար
Ռումինիայի նախագահը սպասում է Հայաստանի հետ գործընկերության հետագա ամրապնդմանը
10:50
ԱՄՆ-ն կձգտի գործարքի հասնել Իրանի հետ, չնայած Իսրայելի հետ հնարավոր տարաձայնություններին
«Wizz Air»-ը նոր չվերթներ է սկսել դեպի Լոնդոն և Հռոդոս
10:30
Ռուսաստանը կորցրել է Հայաստանն ու Ադրբեջանը. Զելենսկի
Խորվաթիան վճռականորեն աջակցում է Հայաստանի բարեփոխումների ջանքերին և ԵՄ-ի հետ նրա խորացող գործընկերությանը. Պլենկովիչը շնորհավորել է Փաշինյանին
10:10
Իրանն ու Իսրայելը հայտարարել են փոխադարձ հարվածների դադարեցման մասին
ՀՀ–ՌԴ հարաբերությունը մտնում է ավելի կոշտ փուլ. ընտրության լեգիտիմությունը բացահայտ չեն ճանաչում
09:50
Երգիչ Պատրիկ Բրյուելը ձերբակալվել է 13 կնոջ բռնաբարության մեղադրանքով
Սպասվում է կարճատև անձրև
Հստակ է՝ ընտրակաշառքն իր ազդեցությունն ունեցավ. ընտրական տուրիզմը պետք է իսպառ վերացվի
ՄԻՊ-ն ընդունել է քաղհասարակության ներկայացուցիչներին․ մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր են քննարկվել
09:10
Արաղչին հայերեն գրառմամբ շնորհավորել է Փաշինյանին ու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը
Մոսկվան փորձում է ապալեգիտիմացնել ընտրությունները. Երևանը պիտի հստակ արձագանքի
Լարսը բաց է
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
08:10
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 37-ի
Իրանը պաշտոնական Երևանի արտաքին քաղաքականությանը չի հակադրվում
07:50
Թրամփը սպառնացել է մենակ թողնել Նեթանյահուին, եթե Իրանի դեմ հարվածները շարունակվեն. Axios
Հայաստանը COP17-ը դիտարկում է որպես կենսաբազմազանության պահպանության, կայուն զարգացման և օրենքի գերակայության միջև փոխկապակցվածության ամրապնդման հնարավորություն
07:30
Նավթի գներ – 08/06/26
ՆԳ նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ՄԱԿ-ի հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության հանձնաժողովի նստաշրջանին
Հիմնանորոգվում է Ստեփանավան քաղաքի Րաֆֆու փողոցը
Հայտնաբերվել է Սարատովկայի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք
Փրկարարներն օգնել են վնասվածք ստացած քաղաքացուն
Տաշիրի ընտրատեղամասի մոտ միջադեպի առթիվ երկու ձերբակալված կա
Nissan-ը վթարից հետո հրդեհվել է, վարորդը հոսպիտալացվել է

Մենք չունենք գինու համար որակյալ խաղող. Ավագ Հարությունյան

«Հայաստանում գինեգործության ամենակարևոր հիմնախնդիրն այն է, որ մենք չունենք որակյալ խաղող: Հայաստանը միշտ կենտրոնացել է կոնյակի արտադրության վրա, դրա համար այլ սորտեր են անհրաժեշտ եղել, և ուշադրություն չի դարձվել բուն գինու արտադրությանը, իսկ կոնյակի սորտերից հնարավոր չէ գինի պատրաստել»,- պարզաբանեց Հայաստանի գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը:

Ըստ նրա՝ Հայաստանում գինու համար մեկ-երկու լավ սորտ ունենք, բայց դա շատ քիչ է. և՛ սորտերի թիվն է քիչ, և՛ այդ սորտերի խաղողի այգիները:

«Հայաստանում այգիների 95 տոկոսը գյուղացիներինն է: 1991-93 թվականներին նրանք այդ այգիները պետությունից ստացել են որպես նվեր, որը Սովետական Հայաստանից էր ժառանգվել, և որոնք նախատեսված էին հիմնականում կոնյակի արտադրության համար: Գյուղացիները երբեք հնարավորություն կամ փող չեն ունեցել այգիները փոխելու: Ունեն այն, ինչ ունեցել են»,- «Առաջին լրատվական»-ին ասաց Հայաստանի գինեգործների միության նախագահը:

Նրա տեղեկացմամբ՝ նոր գործարանները հիմնում են իրենց այգիները և փորձում են այդ խնդիրը լուծել, բայց դա շատ քիչ է. 17 հազար հեկտարից՝ ընդամենը 1000 հեկտար:

Ավագ Հարությունյանի խոսքով՝ ներմուծված գինին շատ ավելի էժան է, որն ազդում է մրցակցության վրա, քանի որ Հայաստանում գինու ինքնարժեքն ավելի բարձր է, քան այն երկրներում, որտեղից ներկրվում է այն՝ նույնիսկ հաշվի առնելով ճանապարհային, մաքսային ծախսերը:

Ավագ Հարությունյանի կանխատեսմամբ՝ եթե հանկարծ Ռուսաստանը որոշի փակել սահմանները հայկական գինու և կոնյակի առջև, գինու առումով էապես ոչինչ չի փոխվի, քանի որ 5-6 միլիոն լիտր գինի է արտադրվում, որից մեկ միլիոն լիտրն է արտահանվում: Հայկական գինու սպառման հիմնական շուկան Հայաստանն է: Իսկ կոնյակագործների մոտ լուրջ խնդիր կառաջանա, որոնք, ըստ Ավագ Հարությունյանի, ուղղակի կսնանկանան, որովհետև աշխատում են մեծ վարկային ռեսուրսներով, և կոնյակի արտադրության 93-95 տոկոսն ուղղված է ռուսական շուկա:

«Այդ դեպքում կոնյակագործները կփորձեն այլ շուկաներ որոնել, այդ ընթացքում սլաքները կուղղեն ներքին շուկա և կսկսեն զբաղվել գինու արտադրությամբ: Գինու շուկան կպայթի, որովհետև նրանք շատ հարուստ են, ներքին շուկայում առանց այն էլ լճացում է և շատ լուրջ մրցակցություն: Դա միանշանակ կբերի աղետի, համենայնդեպս՝ մեկ-երկու տարի, որից հետո գինեգործները կսկսեն այլընտրանքային շուկաներ որոնել՝ ի դեմս Չինաստանի, Եվրոպայի և ԱՄՆ-ի հայկական համայնքի: 3-4 տարի անց գինու շուկան լրիվ կվերականգնվի, բայց կոնյակի շուկան՝ երբեք, կոնյակի շուկան ուղղված է միայն դեպի Ռուսաստան»,- հավաստիացրեց Ավագ Հարությունյանը:

Նրա խոսքով՝ հայկական գինու շուկան բավականին դինամիկ է ու աճող: Ըստ նրա՝ հայերը գինի շատ չեն խմում, բայց աստիճանաբար այդ ուղղությամբ միտում է նկատվում:

Լուսանկարը՝ Armenpress-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում