Օգոստոսի 17-ին Լիբանանի ոստիկանությունը ձերբակալել է Turkish Airlines-ի օդաչուների առևանգման մեջ կասկածվող անձանց: Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը:
Կասկածյալների անունները չեն բարձրաձայնվում:
Հիշեցնենք, որ Turkish Airlines ավիաընկերության 2 օդաչուներ Բեյրութի օդանավակայանից հյուրանոց ուղևորվող ավտբուսից առևանգվել էին օգոստոսի 8-ի լույս 9-ի գիշերը: Բացի օդաչուներից, ավտոբուսում եղել էին նաև ինքնաթիռի անձնակազմի այլ անդամներ, սակայն գրոհայինները նրանց ձեռք չէին տվել:
Շուտով առևանգման պատասխանատվությունն իր վրա էր վերցրել լիբանանյան «Իմամ Ռիդայի հյուրերը» խմբավորումը: Պատանդներին փոխանակելու համար գրոհայինները Թուրքիայից պահանջում են օգտագործել իրենց կապերը սիրացի ապստամբների հետ և հասնել լիբանանյան ուխտավորների ազատմանը, ովքեր 2012-ի մայիսին առևանգվել էին Սիրիայում:








































