Ամերիկացի գիտնականները խորհուրդ են տալիս մինչև քնաբեր խմելն ուշադրություն դարձնել որոշ սննդարար նյութերի օգտագործման վրա, որոնք անմիջապես ազդում են քնի վրա:
Օրինակ, մագնիումը շատ կարևոր հանքանյութ է և կարևոր դեր է խաղում քնի կարգավորման հարցում: Անքնությունը կարող է մագնիումի պակասի հետևանքով լինել: Այն կա կանաչեղենի, դդմի կորիզների, բրազիլական ընկույզի, լոբու, ոսպի և որոշ տեսակի ձկնեղենի մեջ:
Կալցիումի հավելումները նույնպես կարող են օգտակար լինել նրանց համար, ովքեր գիշերը քնի հետ կապված խնդիրներ ունեն, տեղեկացնում են գիտնականները: Չնայած կալցիումը հաբերի տեսքով էլ է թողակվում՝ ավելի նախընտրելի է այն սնդամթերքների տեսքով ստանալ: Լոբին, կանաչեղենը, ավոկադոն և տապակած կարտոֆիլը դրա լավագույն աղբյուրներն են: Պետք չէ մոռանալ նաև բանանի մասին:
Ցերեկային քնկոտության և վիտամին D-ի պակասի միջև մեծ կապ կա: Սակայն կլիմայի և մաշկի առանձնահատկությունների հետ կապված՝ ոչ բոլորը հնարավորություն ունեն այս վիտամինի անհրաժեշտ չափաքանակը ստանալ: Վիտամին D են պարունակում ձկների որոշ տեսակներ, փոխանցում է kedem.ru-ն:









































