Այսօր`օգոստոսի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում:
Ժամը 17:00-ի սահմաններում Աշտարակ-Ապարան ավտոճանապարհի առաջին կմ հատվածում`Մուղնի թաղամասի հարևանությամբ բախվել են Opel Vectra մակնիշի 10 ԼԼ 164 համարանիշի և Vaz 21124 մակնիշի 01 ԼԼ 287 համարանիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով Opel Vectra-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլորվելով հայտնվել անդունդի եզրին:









































