Monday, 06 05 2024
20:00
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Նարե և Դավիթ անուններն ամենատարածվածն են եղել Հայաստանում 2023 թվականին
Միրզոյանը վստահություն է հայտնել, որ Հայաստան-ԵՄ ծրագրերն առաջ կգնան նաև Հունգարիայի նախագահության ընթացքում
Հայաստանը դիտարկում է ԵՄ անդամ երկրներ վերականգնվող էներգիա մատակարարելու հարցը
19:20
Եվրահանձնաժողովը ԵՄ երկրներին է փոխանցել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 14-րդ փաթեթի նախագիծը․ ԶԼՄ-ներ
Պատրաստվում ենք Հայաստանի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման երկխոսությունը սկսել. Հունգարիայի ԱԳ նախարար
19:00
Անգլիայի տեղական ընտրություններում պահպանողականները կորցրել են տեղերի գրեթե կեսը
Ինչի մասին է «ղողանջում» Ալմա Աթան
Իսրայելը Ռաֆահից 100.000 մարդ է ցանկանում էվակուացնել
18:40
ԵՄ-ն Կիևում կբացի ռազմական նորարարությունների գրասենյակ, իսկ արկերի արտադրությունը կհասցնի 2 միլիոնի
18:30
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը ժամանել է Իրան՝ մասնակցելու միջուկային խորհրդաժողովին
18:20
Ֆրանսիան և Չինաստանը պետք է համագործակցեն Ուկրաինայի հարցում. Մակրոն
18:10
Բելառուսի խորհրդարանի վերին պալատը հավանություն է տվել ԵՍԶՈւ պայմանագրի կասեցմանը
Երևանում անձրևի և քամու հետևանքով ծառեր են տապալվել
Հայաստանն ու Կովկասը՝ ֆրանս-չինական կոմունիկացիայի շերտերում
Մեդվեդևը սպառնացել է միջուկային զենքով հարվածել ԱՄՆ-ին, Ֆրանսիային ու Բրիտանիային
Բագրատ Սրբազանի քայլերթը շարժվում է դեպի Երևան
ՌԴ-ում ուժի մեջ է մտել ԱՊՀ երկրների միջև ռադիացիոն մոնիթորինգի տվյալների փոխանակման մասին համաձայնագիրը
Մեհրաբյան online
17:30
Պանամայի նոր նախագահ է ընտրվել Խոսե Ռաուլ Մուլինոն
Ռուսական բանակը Պուտինի հանձնարարությամբ միջուկային վարժանքներ կանցկացնի
17:10
Ռուսաստանը զորքեր է ձևավորում Խարկովի ուղղությամբ հարձակման համար
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Շիրակի մարզի Ողջի գյուղում շուրջ 300 մլն դրամի ներդրումային ծրագիր կիրականացվի
«Հեզբոլլահ»-ը հայտնել է Գոլանի բարձունքներում Իսրայելի բանակի շտաբին հարվածելու մասին
Բաքվում ԱՄՆ դեսպանը «գլխարկ է հանում». Վաշինգտոնն ավելին չի՞ կարող
«Սուտն ու կեղծիքը հասել է Հայ Առաքելական եկեղեցու արքեպիսկոպոսական աստիճանին». վարչապետի աշխատակազմ
Ռուսաստանի պարտությունը կարևոր է բոլորիս համար՝ թե Հայաստանի, թե Վրաստանի և թե Ադրբեջանի
Իսրայելը սկսել է քաղաքացիական պաղեստինցիների տարհանումը Ռաֆահից
Խուլիգանություն և ոստիկանների վատ աշխատանք․ ինչ է տեղի ունեցել լրագրող Ժիրայր Ոսկանյանի հետ

Պուտինի ձիով քայլը ՀԱՊԿ-ի խաղատախտակին. ինչո՞ւ փոխարինվեց Բորդյուժան

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ), որին անդամակցում է նաև Հայաստանի Հանրապետությունը, 2017-ի առաջին իսկ օրը տարածել է հայտարարություն՝ տեղեկացնելով, որ 2017 թվականի հունվարի 1-ից ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պարտականությունները կկատարի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը՝ փոխարինելով Նիկոլայ Բորդյուժային: Այսպիսով, կարծես թե, որոշ չափով լուծում է տրվում ՀԱՊԿ-ում գլխավոր քարտուղարի փոխարինման հարցի շուրջ ստեղծված ճգնաժամային իրավիճակին:

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար, քաղաքագետ Ստեփան Սաֆարյանը, սակայն, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ Սեմերիկովը չի լինելու ժամանակավոր պաշտոնակատար, այլ շարունակելու է պաշտոնավարել, քանի որ քարտուղարության պաշտոնը այդպես էլ չեն տալու Հայաստանին: Փորձագետի մեկնաբանությամբ՝ Ռուսաստանը ադրբեջանական զինուժի կողմից ՀՀ սահմանի վրա դիվերսիոն հարձակման մասին Բորդյուժայի դեկտեմբերի 30-ի հայտարարությամբ և վերջինիս փոխարինմամբ երկակի խաղ է խաղացել, մի կողմից՝ Հայաստանի, մյուս կողմից՝ Ադրբեջանի հետ: Թույլատրելով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հայտարարության մեջ օգտագործել Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն բառակապակցությունը՝ ՌԴ նախագահ Պուտինը նախազգուշացրել է Ադրբեջանի ղեկավարությանը, որ ադրբեջանական կողմը պայմանավորվածություններ է խախտում և «սահմաններ է անցնում» Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում: Մյուս կողմից՝ փոխարինելով Բորդյուժային՝ Կրեմլը լուծում է գլխավոր քարտուղարի հարցը, քանի որ ադրբեջանամետ կողմնորոշմամբ հայտնի ՀԱՊԿ մի քանի անդամ-պետություններ, ըստ էության, դեմ են հանդես գալիս այդ պաշտոնում ՀՀ ներկայացուցչի նշանակմանը, և միաժամանակ թույլ է տալիս Բաքվին գլխավոր քարտուղարի փոխարինումը մեկնաբանել որպես Բորդյուժային պատժելու քայլ՝ ԼՂՀ-ն «ճանաչելու» համար:

big_1fe10e386

–  Պարոն Սաֆարյան, նոր գլխավոր քարտուղարի նշանակումը զուտ ընթացակարգայի՞ն հարց է, որովհետև ավարտվել է Բորդյուժայի լիազորությունների ժամկետը, թե՞ սա նաև ինչ-որ չափով արտացոլում է ՀԱՊԿ-ի ներսում ստեղծված ճգնաժամը:

  Կարծում եմ՝ ՀԱՊԿ-ի ներսում եղել են մեզ համար անտեսանելի դժգոհություններ վերջին հայտարարությունից հետո, երբ ՀԱՊԿ-ի քարտուղարությունը օգտագործեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն ձևակերպումը, և պատահական չէր, որ Ադրբեջանը փորձում էր խոսեցնել ՀԱՊԿ անդամ-պետություններին, հատկապես իր համար վստահելի պետություններին. Ադրբեջանի նախագահականից կառավարվող լրատվամիջոցները զանգահարում էին Ղազախստանի, Ղրղըզստանի պաշտպանության, արտաքին գործերի նախարարություններ, փորձում դիրքորոշում կորզել, որ գլխավոր քարտուղարը իրենց տեսակետը չի ներկայացնում: Ակնհայտ էր, որ Ադրբեջանը աշխատում է: Սա ընդամենը այդ խնդրի մի փոքր, տեսանելի մասն էր, բայց պարզ էր, որ Ադրբեջանը փորձում էր պաշտոնական մակարդակով խոսեցնել Ղազախստանին, Ղրղըզստանին, Բելառուսին և մյուսներին: Իհարկե, որևէ մեկը հրապարակավ առարկություն չհայտնեց ՀԱՊԿ քարտուղարության հայտարարության կապակցությամբ, բայց նկատելի էր, որ ՀԱՊԿ-ի ներսում խնդիր էր առաջացել, և տարբեր եղանակներով արտահայտում էին իրենց դժգոհությունը հայտարարության բովանդակության և ձևակերպումների կապակցությամբ:

Իհարկե, չեմ կարծում, որ սա եղել է Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության չիմացությամբ. Բորդյուժան չէր կարող ինքնագլուխ օգտագործել այդ բառը: Թերևս սա նաև ցույց էր տալիս ճգնաժամ ռուս-ադրբեջանական հարաբերություններում: Ակնհայտ էր, որ Ռուսաստանը նախազգուշացնում է Ադրբեջանին, որ վերջինս անհամբեր է և պայմանավորվածություններ է խախտել: Սա արդեն երկրորդ նմանատիպ միջադեպն է: Եթե հիշում եք՝ ամռանը Սանկտ Պետերբուրգում կայացած եռակողմ հանդիպումից հետո, երբ Ադրբեջանը կրկին շտապեց նախագահականի բարձրաստիճան պաշտոնյայի շուրթերով հայտարարություններ անել, Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչը շատ կոշտ պատասխան տվեց Ադրբեջանի նախագահականին: Սա երկրորդ էպիզոդն է, որտեղ, կարծես, Ադրբեջանը ինչ-որ սահմաններ է անցնում Ղարաբաղյան խնդրով, որոնք Ռուսաստանի համար հաճո չեն, և Ռուսաստանը այս անգամ որոշեց այդ կերպ նախազգուշացնել, բայց մյուս կողմից՝ նաև բավական խորամանկ քայլ կատարեց՝ փոխարինեց Բորդյուժային, և Բաքուն այժմ մեկնաբանում է այդ իրադարձությունը որպես ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղարին պատժելու պրոցես Ռուսաստանի կողմից, փորձում են ցույց տալ, թե Ռուսաստանը, այնուամենայնիվ, ընդառաջել է Ադրբեջանի բողոքին և պատժել Բորդյուժային:

– Եթե ասում ենք, որ Բորդյուժային փոխարինելու պատճառը հենց Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն բառակապակցությունը օգտագործելն էր, դրանով տուրք չե՞նք տալիս Ադրբեջանի քարոզչությանը, որովհետև ադրբեջանցիները փորձում են մեկնաբանել այս իրադարձությունը իրենց շահերին համապատասխան:

– Այո, իհարկե: Ես նկատի ունեմ, որ նախազգուշացումից հետո Ռուսաստանը միգուցե փորձի նաև հաճոյանալ Բաքվին, գիտի, որ Բաքվում նման մեկնաբանություն կտան գլխավոր քարտուղարի փոխատեղմանը, բայց չեմ կարծում, որ իրական պատճառը դա է: Իրական պատճառն այն է, որ ՀԱՊԿ-ի ներսում կատարված այս ռոտացիայից շահում է Ռուսաստանը, և արդեն որերորդ անգամ երկարաձգվում են Բորդյուժայի լիազորությունները: Այժմ նշանակվում է նոր մարդ, որը ժամանակավոր չի լինի: Կրկին քարտուղարության պաշտոնը չեն տա Հայաստանին ռոտացիայի սկզբունքով, և նորանշանակ ռուս պաշտոնյան կշարունակի պաշտոնավարել, այսինքն՝ Ռուսաստանը ավելի մեծ խաղ է խաղում, քան կարող ենք պատկերացնել: Իրականում Ռուսաստանը գիտի, որ Բորդյուժայի փոխարինումը կարող է Ադրբեջանում այդպես մեկնաբանվել, որը իրեն վնաս չի: Նա մի կողմից՝ շատ կոշտ ձևով նախազգուշացրեց Բաքվին, բայց մյուս կողմից՝ ադրբեջանական կողմին թույլ է տալիս միավորներ հավաքել:

– Չէ՞ որ Բորդյուժան ինքնագլուխ հայտարարություն չէր կարող անել:

– Իհարկե:

– Նա արտահայտում էր ՀԱՊԿ-ի՞ պաշտոնական տեսակետը՝ որպես կառույց, թե՞ ավելի շատ Ռուսաստանի դիրքորոշումը: Եթե Ռուսաստանի դիրքորոշումը, ապա ի՞նչ ուղերձներ էր հղում Ռուսաստանը այդ տեքստով:

– Ես վստահ եմ, որ հայտարարությունը, հատկապես վերոնշյալ ձևակերպումը, համաձայնեցված է եղել Կրեմլի հետ: Իհարկե, դա կարող էր համաձայնեցված չլինել Ղազախստանի կամ մյուս երկրների հետ, բայց, համենայնդեպս, արտահայտում էր ՀԱՊԿ առաջատար երկրի՝ Ռուսաստանի դիրքորոշումը կամ «մեսիջ» էր ուղարկում Բաքվին: Արդեն նշեցի, որ Ադրբեջանը ակնհայտորեն ինչ-որ պայմանավորվածություններ է խախտել Ղարաբաղյան խնդրի շուրջ բանակցային գործընթացում: Ենթադրում եմ, թե դրանք ինչ պայմանավորվածություններ են: Մենք հիշում ենք Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի բանակցությունների օրակարգերի բախումը, թե ինչպես միջադեպերի հետաքննության մեխանիզմ ներդնելու հարցը դուրս մնաց Սանկտ Պետերբուրգի հանդիպման արդյունքներով ընդունված հայտարարության տեքստից: Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան դա մեկնաբանեց այնպես, թե՝ քանի որ Ադրբեջանը «իրեն խելոք է պահել», և հրադադարի ռեժիմը պահպանվել է, հետևաբար դրա կարիքը չի եղել: Տարեվերջյան միջադեպը, կարծես թե, կրկին ակտիվացնում էր Վիեննայի օրակարգի կարևորությունը՝ միջադեպերի հետաքննության մեխանիզմի առումով: Տեսեք, դեկտեմբերյան միջադեպից հետո կրկին սկսվեցին փոխադարձ մեղադրանքները. Ադրբեջանը հրաժարվեց, թե ինքն է կատարել այդ հարձակումը, Հայաստանը մեղադրում էր Ադրբեջանին, որ Ադրբեջանը դիվերսիայի փորձ, սահմանի խախտում է կատարել, այսինքն՝ կրկին օրակարգ էր բերում միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրման հարցը, ինչը բացարձակ շահեկան չէ Ռուսաստանի համար, և ես ենթադրում եմ, որ Ռուսաստանը՝ զայրացած այդ ամենից, որ Ադրբեջանը իր շտապողականությամբ արդիական է դարձրել Վիեննայի օրակարգի կարևորագույն խնդիրը՝ միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրումը, հարկ համարեց նախազգուշացնել Ադրբեջանին: Կարծում եմ՝ Ադրբեջանի կողմից պայմանավորվածության խախտումը հենց այստեղ է եղել:

– Իսկ ընդհանրապես Բորդյուժայի հայտարարությունը ինչ-որ առաջընթաց համարո՞ւմ եք, թե՞ ոչ:

Եթե համեմատենք երկու տարի առաջ ՀԱՊԿ-ի արտահայտած դիրքորոշումների հետ, ապա, իհարկե, սա ինչ-որ մի բան է, բայց սա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության կողմից իր դաշնակցի պաշտպանություն չէ, որովհետև հստակ գնահատականներ տրված չեն: Խոսվում է ՀՀ տարածքում ինչ-որ միջադեպի, սադրանքի մասին: Գնահատականներ տրված չեն, որ հարևան, հակառակորդ պետությունը, ըստ էության, խախտել է տարածքային ամբողջականություն, պետական սահման, հարձակման փորձ է կատարել: Այդ առումով այն իրականում այնպիսի հայտարարություն չէր, որը պատիվ կբերեր կոլեկտիվ անվտանգության որևէ կազմակերպության:

– Լղոզված մեկնաբանություններ էին:

– Այո, համենայնդեպս՝ եթե հիշենք, որ դրա կողքին ունենք 2014-ի լռությունը, 2015-ի լռությունը, երբ նույնիսկ արկակոծվում էր սահմանամերձ գյուղերի քաղաքացիական բնակչությունը, ապա այս առումով սա, իհարկե, առաջընթաց է:

– Սրանով Ռուսաստանը փորձում էր ՀԱՊԿ-ի հեղինակությո՞ւնը փրկել, թե՞ սա ինչ-որ ուղերձ էր Հայաստանին, Ադրբեջանին:

– Ակնհայտ է, որ Պուտինը իր գլոբալ խաղերում որոշակի հույսեր է կապում ՀԱՊԿ-ի հետ՝ լավ հասկանալով դրա բուտաֆորիկ էությունը, բայց պատահական չէր, որ երևանյան գագաթնաժողովի բանաձևերը, փաստաթղթերը գլխավորապես վերաբերում էին Ռուսաստանի գլոբալ նկրտումներին, նրա դիրքորոշումներին: Այս իմաստով Պուտինը, իհարկե, պիտի փորձի փրկել ՀԱՊԿ-ը: Եթե այն չկա՝ որպես իրական, գործուն կազմակերպություն, ինչի մասին ինքն էլ գիտի, ապա, այնուամենայնիվ, այն պետք է Պուտինին՝ որպես անվանապես Ռուսաստանի շուրջը ստեղծված ինչ-որ թաղանթ:

ՀԱՊԿ-ը ինչպե՞ս պիտի դուրս գա ստեղծված ճգնաժամային վիճակից, լուծի ներքին հակասությունների հարցը: Եվ արդյոք սա՞ է Հայաստանի խնդիրն այս համատեքստում, թե՞ Հայաստանը ներկա իրավիճակում այլ խնդիրներ պիտի իր առջև դնի:

Հայաստանը պարզապես պիտի պարտադրի ՀԱՊԿ-ին կատարել իր պայմանագրային պարտավորությունները: Հայաստանը այլ տարբերակ չունի:

Բայց դա հնարավո՞ր է, եթե հիշենք Բելառուսի, Ղազախստանի առկայությունը:

– Գիտեք, անհնար բան չկա: Նույն ձևով, եթե Չինարիի դիվերսիայի մասին հայտարարության, այսպես ասած, պատասխանատվությունը թողնեին Ղազախստանի և Բելառուսի վրա, նրանք հաստատ թույլ չէին տա, որ այդ հայտարարությունը ընդունվեր, բայց այդ հայտարարությունն ընդունվեց: Հետևաբար Հայաստանը պիտի գիտակցի, որ ՀԱՊԿ-ը կարևոր չէ իր համար, բայց կարևոր է Պուտինի համար, և աշխատի այդ ուղղությամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում