Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեի կենտրոնում գտնվող Ռամզես հրապարակում տեղակայված Ալ-Ֆաթհ մզկիթում զինված իսլամիստները ստեղծել են պատնեշներ: Ինչպես հաղորդում է «Գոլոս Ռոսիի» ռադիոկայանը` վկայակոչելով եգիպտական ԶԼՄ-ները, դրանց շրջանում կան իշխանությունների կողմից խուզարկվող անձինք:
Եգիպտոսի ուժային կառույցների զինված գրոհայինները մասամբ իրենց վերահսկողության տակ են վերցրել Ալ-Ֆաթհ մզկիթը, որը վերջին օրերին վերածվել է Մուհամմադ Մուրսիի կողմնակիցների հիմնական հենակետի: Ուղիղ եթերի կադրերով, որոնք հեռարձակում են տեղի հեռուստաալիքները, լսվում են կրակոցներ:
«Որոշ ներքին տարածքներում շարունակում են մնալ Մուրսիի կողմնակիցներ, իսկ հարևան տարածքներում ոստիկաններն են»,- ասել է ներսում աշխատող բժիշկը:
Նրա խոսքերով` ոստիկանները կիրառում են արցունքաբեր գազ և հրազենային զենք:









































