«Բարսելոնա»-ի պաշտոնական կայքում առանձին էջ է տրամադրվել կատալոնական ակումբի բրազիլացի նորեկՆեյմարին:
Նման էջ չունի անգամ Լիոնել Մեսսին: Սեղմելով «Neymar da Silva», «կապտանռնագույններ»-ի երկրպագուները կարող են հետևել ֆուտբոլիստի յուրաքանչյուր քայլին` Բարսելոնա տեղափոխության առաջին իսկ օրվանից:
Իսկ կիրակի երեկոյան բոլոր ցանկացողները կարող են տեղեկանալ էջից, թե ինչպիսի տպավորություններ է ստացել բրազիլացին Լա Լիգայում անցկացրած առաջին խաղից, որի շրջանակներում «Բարսելոնա»-ն սեփական հարկի տակ կմրցի «Լևանտե»-ի դեմ:







































