Եմենի հարավում անսպասելի ջրհեղեղի հետևանքով զոհվել է հարսանեկան շքախմբի առնվազն 27 մարդ: 41 մարդ համարվում է անհետ կորած՝ հաղորդում է RIA Novosti-ն:
Զոհվածների թվում հիմնականում կանայք են և երեխաներ: Մարդիկ, որոնք ավտոմեքենայով ուղեկցել են հարսին, հանկարծակի ծածկվել են ջրի հոսքով:
Արտակարգ դրության վայրում շարունակվում են փրկարարա-որոնողական աշխատանքները:










































