Դորտմունդի «Բորուսիա»-ի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկիի և ակումբի ղեկավարների կոնֆլիկտը հարթվել է:
Լեհ հարձակվողը, ով հայտարարում էր ակումբը լքելու և «Բավարիա»-ի կազմը համալրելու իր ցանկության մասին, համաձայնության է հասել ղեկավարների հետ և չի լքի իր ներկայիս թիմը:
Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել համագործակցությունը շարունակելու վերաբերյալ: 24-ամյա ֆուտբոլիստի աշխատավարձն էապես կավելանա և, ամենայն հավանականությամբ, կկազմի 5 մլն եվրո:








































