Մեծ Բրիտանիայի բարձրաստիճան պաշտոնյաները ստիպված կլինեն վճարել այնպիսի արտոնությունների համար, ինչպիսիք են ծառայողական ավտոմեքենայից օգտվելը, առաջին կարգով ճանապարհորդելը, անվճար բնակարանով ապահովված լինելը:
Այդ հարկերը հիմա նրանց փոխարեն վճարում են գործատու կազմակերպությունները՝ գումարը նրանց աշխատավարձից հանելու փոխարեն:
Այդ միջոցառումը համաձայնեցվել է կառավարության ու հարկային ծառայության միջև ավելի քան 10 տարի առաջ, սակայն ընդունվել է միայն հիմա:
Նրանց թվում, ով գանձարան չի վճարել հարկ, եղել է նախարարների կաբինետի քարտուղար Ջերեմի Հեյվուդը, Առողջապահության ազգային ծառայության ղեկավար Դևիդ Նիքլսոնը և Կոռուպցիայի դեմ պայքարի ծառայության նախկին ղեկավար Ֆիլիպ Ուիլյամսոնը:









































