Երկնքում հայտնվել է 1999թ. ի վեր ամենապայծառ նոր աստղը: Աստղագետներն այսպես են կոչում դեպքերը, երբ տեղի է ունենում աստղերի պայծառության կտրուկ ուժեղացում, երբեմն տասնյակ հազար անգամ:
Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, նոր աստղն առաջինը հայտնաբերել է աստղագետ Կոիչի Իտագակին: Օգոստոսի 14-ին նա Դելֆինի համաստեղությունում տեսել է նախկինում նկատված աստղ` վեցերորդ աստղային մեծությամբ:
Ավելի ուշ նոր աստղի հայտնվելը հաստատել են նաև այլ երկրների աստղագետները: Նոր աստղի պայծառությունը շարունակում է աճել. ներկայում այն հասել է 4.3 աստղային մեծության:
Լավ եղանակի պայմաններում նոր աստղն անզեն աչքով կարելի է տեսնել ամենուր, բացառություն են կազմում մեծ քաղաքները:






































