Shamshyan.com–ի փոխանցմամբ՝ ստիկանության քննչական գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզի քննչական բաժնի քննիչ Արմեն Հովհաննիսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում` երեկ օգոստոսի 16-ին, Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած վրաերթի փաստով: Ժամը 09:50-ի սահմաններում Գավառի բժշկական կենտրոնից կոնքային շրջանի սալջարդ, ամորձու և սեռական օրգանի հեմատոմիա, զստոսկրի կոտրվածք, մակրոհեմատոմիա ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է բերվել Սարուխան գյուղի բնակիչ, 86-ամյա Գուրգեն Զաքոյանը:
Հիվանդանոց մեկնած Ոստիկանության Գավառի բաժնի օպերատիվ խմբին վերջինս հայտնել է, որ վնասվածքները ստացել է տանը` գերանի վրա ընկնելու հետևանքով:
Ինչպես հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Գավառի ոստիկանների ձեռնարկված օպերատիվ հետախուզական, քննչական համատեղ գործողությունների արդյունքում պարզվել է, որ Գ. Զաքոյանի հայտնածը չի համապատասխանում իրականությանը:
Պարզվել է, որ նույն օրը ժամը 09:30-ի սահմաններում Սարուխան գյուղում նույն գյուղի բնակիչ, 21-ամյա Համլետ Գափոյանը, վարելով Hummer մակնիշի 54 DV 444 համարանիշի ավտոմեքենան, հետընթաց շարժվելիք, վրաերթի է ենթարկել Գ. Զաքոյանին:
Մանրամասները՝ shamshyan.com–ում









































