Դենգե դողէրոցքը ամեն տարի ախտահարում է միլիոնավոր մարդկանց, որոնք ապրում են արևադարձային կամ մերձարևադարձային կլիմայով երկրներում:
Այս վիրուսային վարակը վտանգավոր է հատկապես երեխաների ու ծերերի համար, գրում է ITAR-TASS-ը:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ ամեն տարի դենգեով վարակված մոտ 500 հազար մարդ հոսպիտալացվում է, ընդ որում՝ նրանցից մոտ 2,5 տոկոսը մահանում է:
Վարակի տարածումը կանխելու միակ միջոցը հիվանդությունը փոխանցող մոծակների դեմ պայքարն է, քանի որ հիվանդության պատվաստանյութ գոյություն չունի:
Այդուամենայնիվ, Հավանայի արևադարձային բժշկության կուբացի մասնագետները Գենային ինժեներիայի ու բիոտեխնոլոգիայի կնտրոնի աշխատակիցների հետ համատեղ մոտ են դենգեի դեմ պատվաստանյութի ստեղծմանը:
Ներկայում պատվաստանյութը մինչկլինիկական փորձարկումների փուլում է՝ փորձեր են կատարվում առնետների ու կապիկների վրա: Սակայն աշխարհին այդ պատվաստանյութը ցուցադրել հնարավոր կլինի ոչ մոտ ապագայում: Որոշ արտասահմանցի փորձագետների գնահատականներով՝ դենգեի դեմ դեղամիջոցը կարող է հայտնվել 2017-ից ոչ վաղ:










































