ԱՄԷ-ի բնակիչներն սկսել են ավելի հաճախ գնել պրեմիում դասի ավտոմեքենաներ, իսկ փորձագետների կանխատեսումներով՝ միայն 2013թ. վերջին եռամսյակում շքեղ ավտոմեքենաների վաճառքը կավելանա 20%-ով, հայտնում է al-Ittihad-ը:
Ավտոսրահի սեփականատիրոջ խոսքով՝ 2012թ. համեմատ մեքենաների վաճառքը այս տարի ավելացել է 15%-ով:
ԱՄԷ-ում ավտոմոբիլային բումի գլխավոր պատճառներից մեկը փորձագետները համարում են տնտեսական ակտիվությունը, քաղաքացիների բարձր եկամուտներն ու շահավետ վարկավորումը:
2012թ. նոր ավտոմեքենաների վաճառքը հասել է 310 հազար ավտոմեքենայի, իսկ հետագա 4 տարիներին շուկան կավելանա ևս 51,6%-ով՝ 2017 թ. հասնելով 470 հազար ավտոմեքենայի: