Օղու օգտագործման առնվազն մեկ եղանակ հայտնի է բոլորին: Սակայն այս խմիչքը ոչ միայն որպես ալկոհոլ կարելի է գործածել:
1. Թանկարժեք քարերով ոսկյա զարդերը մաքրելու համար դրանք թողեք 5 րոպե օղու բաժակում: Ապա թրջեք ջրով և փափուկ կտորով մաքրեք:
2. Ակնոցների ապակիները մաքրելու համար օղին ևս օգտակար է: Այն կփայլեցնի դրանք և կսպանի մանրէները:
3. Ծաղկամանում ծաղիկների կյանքը երկարացնելու համար ավելացրեք մի փոքր օղի և շաքարավազ:
4. Խմորի մեջ օղի հավելելիս բլիթներն ավելի ախորժելի կլինեն:
5. Միջատներից ազատվելու համար երբեմն բավական է դրանց կուտակման վայրում մի փոքր օղի լցնել: