Ֆիլիպինների իշխանությունները չեն կարողանում գտնել լաստանավի 217 ուղևորներին: Լաստանավը ուրբաթ երեկոյան բախվել է չոր բեռներ տեղափոխող նավին: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
Փրկվել է 629 մարդ, գտնվել են 24 ուղևորի մարմիններ:
Լաստանավը շարժվում էր Սեբու-Մանիլա ուղղությամբ: Որոնողական աշխատանքները շարունակվում են:











































