Thursday, 16 05 2024
Անշարժ գույքի առուվաճառքի ոլորտում կատարած խարդախության համար ԱԺ նախկին պատգամավոր է կալանավորվել
10:50
«Ռուսաստանի և Չինաստանի հարաբերություններն ուղղված չեն որևէ մեկի դեմ»․ Պուտին
Հ-70, Մ-6-Աթան ավտոճանապարհը 11.00-ից մինչև 14.00 փակ կլինի՝ հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված
10:30
Մեկնարկել է ՌԴ նախագահի այցը Չինաստան
Կալանավորվել է մի խումբ քաղաքացիներից խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի հափշտակություններ կատարելու համար մեղադրվողը
10:10
Սլովակիայի վարչապետի կյանքին վտանգ չի սպառնում. փոխվարչապետ
Բագրատ սրբազանի գլխավորած անհնազանդության ակցիան կառավարության շենքի մոտ
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ադրբեջանական Բաղանիս-Այրում, Աշաղ Ասքիպարա և Խեյրիմլի գյուղերի շուրջ 25 տուն մնացել է Հայաստանի տարածքում
Հիմա անցնում ենք նեղ թունելով, բայց մեր առջև սրբազան գաղափար է՝ Հայաստանի Հանրապետությունը
Հայաստանը կարևորում է գիտության, տեխնոլոգիաների և նորարարության դերը
Խարան կդրվի ԵՄ-ից ֆինանսավորվող կազմակերպությունների վրա. «ռուսական օրենքի» ականները
Սպասվում են տեղումներ
Սա Մոսկվայի երկրորդ պլանն է Արցախը դատարկելուց հետո
Լուծում՝ երկու քայլից. «Հրապարակ»
ՔՊ-ականները ուշի-ուշով հետևում են Բագրատ Սրբազանի խոսքին և քայլին. Փաշինյանի հետ շփումները դարձել են օնլայն. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Էրատոյի անդամը՝ կասկածյալ. «Հրապարակ»
Գեներալի կոչում՝ հակաիշխանական ցույցերը վայրագորեն ցրելու դիմաց. «Հրապարակ»
Էրդողանի իրարանցումը Անկարայում եւ կրակոց Սլովակիայում
Այս պահին զորքերը տեղում են. ժողովո՛րդ, դուք այլևս գործոն եք. Գալստանյան
Չարագուշակ հայտարարություն Մոսկվայից. պատերազմի սպառնալիքն ուժի մեջ է
Վովա Գասպարյանին և Լևոն Երանոսյանին սպառնում է 11 և 8 տարվա ազատազրկում
ՌԴ ՊՆ կադրերի վարչության պետին կաշառելու գործով ձերբակալվել է Լյովա Մարտիրոսյանը
Այդ տարածքները ՀՀ-ում են, փոփոխությունը պետք է տեղի ունենա հանրաքվեով. Գալստանյան
Մոսկվան հրավիրում է Թեհրանին «Զանգեզուրի միջանցք»
Ծանոթ կնոջը բռնաբարել է տունը պայթեցնելու սպառնալիքով
Կաշառքով ցուցարար հավաքագրող է ձերբակալվել
ՀՀ եւ Ադրբեջանի միջեւ ոչ թե նոր սահման է ստեղծվում, այլ վերարտադրվում է ԽՍՀՄ փլուզման պահին դե յուրե գոյություն ունեցած սահմանը. Վարչապետի աշխատակազմ
Մեղրիի համայնքապետ Բագրատ Զաքարյանը հրաժարական է տվել

Հույսով ու բարի ակնկալիքներով դիմավորում ենք 2017 թվականը. Ամենայն Հայոց կաթողիկոսի ուղերձը Ամանորի առթիվ

Ն․Ս․ Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն հայոց հայրապետի ամանորի ուղերձը.

«Սիրելի բարեպաշտ ժողովուրդ,

Տարեմուտի սեմին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից աղոթքով և Ողորմած Աստծո շնորհների հայցով Հայրական Մեր սերը և օրհնությունն ենք բերում ենք ձեզ ի Հայաստան, Արցախ և ի Սփյուռս:

Հույսով ու բարի ակնկալիքներով դիմավորում ենք 2017 թվականը` հրաժեշտ տալով մեր ժողովրդի համար հուզումներով դժվարին տարվա: Մեկ անգամ ևս ապրեցինք պատերազմի, ռազմական սադրիչ գործողությունների տագնապները և կորուստների ցավը, նաև՝ ամսավերջի այս օրերին: Ականատես եղանք և սխրանքներին մեր զավակների, որ անառիկ պահպանեցին մեր երկրի սահմանները: Զգացինք քաջալերությունը հայրենիքը պաշտպանելու պատրաստ մեր ժողովրդի միասնականության: Անցնող տարում հաղթահարեցինք նաև ներքին անկայունության սպառնալիքը՝ հաստատելով օրինականությամբ խնդիրները վճռելու մեր ուղին:

Այս մարտահրավերներով ու հայրենական մեր կյանքի բոլոր դժվարություններով հանդերձ՝ մեր ժողովուրդը Աստծո օրհնությամբ արարեց, բարիք ստեղծեց, ի սփյուռս աշխարհի տոնեց անկախ մեր պետականության 25-րդ տարեդարձը, զորավիգ կանգնեց ու սատարեց պատերազմական նեղությունները կրող սիրիահայությանը: Հայրենիքում և սփյուռքում մեր ժողովուրդն ապրեց առ հայրենին սիրով, հույսով լավատես, որ նորոգյալ կյանքով, իր աշխատանքով, տաղանդով ու ձեռքբերումներով կերտելու է իր բարօր, լուսավոր ներկան ու ապագան: Գոհություն ենք հայտնում Երկնավորին, որ մեր ժողովրդի զավակները կարևորեցին իրենց  հոգևոր աճը, զորացրեցին իրենց հավատքն ու քրիստոնեական ճանաչողությունը, որին ուղղված է մեր Եկեղեցու ընդարձակվող գործունեությունը: Քրիստոնեական մեր հավատքի լիուլի դրսևորումը այն ժայռեղեն հիմքն է, որի վրա շարունակ պիտի բարձրանա մեր կյանքը և ունենա ներուժը՝ հաղթանակներ կերտելու:

Տարեմուտը հրավեր է նորոգության, վերափոխվելու, հրաժարվելու անցյալի սխալներից ու բացթողումներից: Մեր հորդորն է, սիրելի բարեպաշտ ժողովուրդ, որ քրիստոնեական սիրով,  հայրենաշեն ջանքերով, մեր երկրում կայունության պահպանման և օրինականության ամրապնդման նախանձախնդրությամբ մասնակցություն բերենք մեր պետական ու հասարակական կյանքի զորացմանը և ի սփյուռս աշխարհի մեր ազգային և եկեղեցական անդաստանի շենացմանը: Ծառայենք միմյանց, ծառայենք  մեր հայրենիքին, որի օրհնյալ կյանքը պիտի կերտենք, ծառայենք մեր ազգին, որ բազում հույսեր ունի իրագործելու: Օգնական լինենք նեղյալներին և կարոտյալներին: Միմյանց հանդեպ սերը, բարի նպատակն ու գործը Աստված անտես չի անում: Հանձնառության այս ոգով դիմավորենք 2017 թվականը:

Համայն հայոց հոգևոր նվիրական կենտրոն Սուրբ Էջմիածնից Մեր աղոթքն ենք բարձրացնում, որ Աստված օրհնի մեր հայրենիքը, օրհնի մեր ժողովրդի կյանքը ի սփյուռս աշխարհի, անվտանգ ու անհաղթ պահպանի մեր բանակի զինվորներին ու սպաներին, օրհնի հիշատակը հայրենիքի համար զոհված Մեր քաջարի զավակների և ամուր ու անխաթար պահի խաղաղությունը մեր երկրի սահմաններին: Խաղաղություն ենք մաղթում ողջ աշխարհին, խաղաղություն՝ Մերձավոր Արևելքին, Սիրիային, Իրաքին: Թող մեր Փրկչի առատ շնորհները, ուրախություն, երջանկություն, բյուր բարիքներ հեղվեն ձեր կյանքից և ձեր ընտանիքներից ներս, սիրելիներ: Պահպանեք ձեր հավատքը, պահպանեք ձեր հայրենասեր, ազգանվեր ոգին, հոգ տարեք միմյանց, հոգացեք հավիտենական կյանքի համար, որ ունենք Հիսուս Քրիստոսով: Մաղթում ենք բարի, օրհնյալ տարի բոլորիդ: Շնորհավոր նոր տարի:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում