Մադոննայի ծննդյան 55 ամյակի կապակցությամբ RBC Style-ն ուսումնասիրել է Մադոննայի մասնակցությամբ գովազդները և ընտրել դրանցից ամենատպավորիչները։
BMW-ի գովազդում Մեջը սառը, դաժան և հիստերիկ աստղի է մարմնավորում: Նստելով Քլայվ Օուենի մեքենան՝ նա նրան հրամայում է ավելի արագ վարել, իսկ Օուենն, ի պատասխան, ցույց է տալիս, թե ինչի է ունակ ղեկին նստած տղամարդը:
Մի քանի տարի առաջ Մադոննան հավաքածուներ էր ստեղծում H&M-ի համար: Դրանցից մեկի գովազդում երգչուհին հանդես է գալիս վճռական բիզնես լեդիի կերպարով, ով իր գրասենյակ եկած դեռահաս աղջնակին վերածում է նորաոճ գեղեցկուհու:
Gap-ի գովազդում, որտեղ բացի Մադոննայից, նկարահանվել է նաև ռեփեր Միսի Էլիոթը, երգչուհին ներկայանում է փողոցային աղջնակի կերպարով:
2010-ին Մադոննան դարձել է Dolce & Gabanna ապրանքանիշի պաշտոնական դեմքը՝ ներկայացնելով դրա գարուն-ամառ հավաքածուն: Գովազդային տեսահոլովակում երգչուհին տնային տնտեսուհու է մարմնավորում:
2010-ին Մադոննան Dolce & Gabanna-ի հետ մեկտեղ թողարկեց արևային ակնոցների սեփական հավաքածուն: Գովազդում երգչուհու վառ կերպարը ապացուցեցին, որ Մադոննան առանց կոմպլեքսների կին է:
Մեկ տարի առաջ երգչուհին թողարկել է Truth or Dare բույրը և, իհարկե, դարձել գովազդային տեսահոլովակի դեմքը:
1999-ին Max Factor ապրանքանիշի գովազդում, ըստ շրջանառվող լուրերի, Մադոննան 4.46 մլն դոլար է ստացել: Տեսահոլովակի ռեժիսորը Ալեք Քեշիշյանն է:








































