Բրիտանական Cuadrilla Resources ընկերությունը, բնապահպանների բողոքների հետ կապված, դադարեցրել է Անգլիայի հարավում թերթաքարային նավթի արդյունահանման բոլոր աշխատանքները:
Ինչպես ИТАР-ТАСС-ին հայտնել է ընկերության պաշտոնական ներկայացուցիչը, ոստիկանությունը խորհուրդ է տվել մեծ զգուշություն ցուցաբերել բնապահպանների կողմից անցկացվելիք վեցօրյա ակցիաների ընթացքում: «Մենք շատ լուրջ ենք ընդունել այդ խորհուրդը»,- ավելացրել է նա:
Բրիտանացի բնապահպանները դեմ են թերթաքարային նավթի կամ գազի արդյունահանմանը, կարծելով, որ այն կոչնչացնի շրջակա միջավայրը: Բնապահպանների ղեկավարներից մեկը հայտարարել է, որ իրենք պատրաստվում են թերթաքարային նավթի արդյունահանման վայրի մոտակայքում ճամբար հիմնել:










































