Հրապարակվել են Audi 8-ի առաջին 2 պատկերները, հաղորդում է Auto.vesti-ն:
Հայտնի է նաև, որ Audi 8-ի վիրտուալ շնորհանդեսը տեղի կունենա օգոստոսի 21-ին: Առաջին հանրային ցուցադրությունը տեղի կունենա Ֆրանկֆուրտի ավտոսրահում՝ սեպտեմբերի կեսերին:
Ընկերությունը դեռևս հրապարակել է նորույթի միայն դիզայներական էսքիզները: Ավտոմեքենայի արտաքին տեսքը չի փոփոխվի:
Զգալի փոփոխությունների պետք է սպասել 2016-ին, երբ ընկերությունը կմշակի ֆլագմանի նոր սերունդը: Իսկ նոր Audi 8-ը միայն տարբերվում է առջևի և հետին բամպերների ձևափոխված տարբերակներով, ռադիատորի ցանցով:










































