Զվիադ Գամսախուրդիայի կառավարման ժամանակաշրջանի Վրաստանի Գերագույն խորհրդի խոսնակ, Պահպանողականների միության առաջնորդ Ակակի Ասատիանին նույնպես կսկսի պայքարել նախագահի պաշտոնի համար և հուսով է, որ ընտրություններն արդար կանցնեն:
«Ստեղծված իրավիճակից ելնելով՝ իրականությունը ստիպում է, որպեսզի ես մասնակցեմ նախագահական ընտրություններին: Մենք բոլորս միասին պետք է մշակենք խնդիրների լուծման ճանապարհները և փորձենք իրականացնել դրանք: Ցավոք, այսպիսի բան ես դեռ չեմ լսել նախագահի թեկնածուներից և ոչ մեկի կողմից»,- ասել է նա ուրբաթ օրը կայացած մամլո ասուլիսում:
Ասատիանին ծրագրում է ակտիվ նախընտրական քարոզարշավը սկսել սեպտեմբերից: ԿԸՀ-ին իր դիմումը նա կներկայացնի արդեն հաջորդ շաբաթ:









































