ԱՄՆ իշխանությունները գաղտնազերծել են ԿՀՎ-ի փաստաթղթերը Նևադայում գտնվող փորձարկման հարթակի՝ այսպես կոչված «51-րդ գոտու» վերաբերյալ: Այսպիսով, նրանք խոստովանել են դրա գոյությունը, հաղորդում է Fox News-ը:
Այս օբյեկտի մասին նախկինում եղած բոլոր հիշատակությունները մանրակրկիտ կերպով ջնջվել են փաստաթղթերից, ինչը դրա գործունեության մասին տարատեսակ շշուկների առիթ է հանդիսացել:
Գաղտնազերծված տվյալները թույլ չեն տալիս կասկածել, որ այնտեղ զանազան փորձարկումներ են իրականացվել:
Լաս Վեգասից 200 կմ հյուսիս-արևմուտք գտնվող բազան հիմնադրման պահից ի վեր օգտագործվել է հեռանկարային ավիացիոն համակարգերի փորձարկման համար, ինչպես, օրինակ՝ U-2-ը և A-12-ն են:










































