Saturday, 27 06 2026
Կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը
Վարչապետն AMAA բարեգործական ՀԿ–ի նախագահի հետ քննարկել է Վարդենիսում նոր կրթահամալիրի կառուցմանը վերաբերող հարցեր
Համատարած ընտրակաշառքի քարտեզ ենք ներկայացրել ՍԴ. մեր պահանջը օբյեկտիվ է՝ տարբերվում է մյուսներից
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք
Եվրահանձնաժողովի նախագահին Բաքվում ծանր բանակցություններ են սպասում
Փրկարար ծառայության տնօրենը պարգևատրել է Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած մի խումբ փրկարարների
20:30
Բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովում ԱրարատԲանկն ամփոփել է 2025 թվականը
Մեկնարկել է Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 9-րդ միջազգային կինոփառատոնը
20:10
Մեծ Բրիտանիայում հունիսյան շոգը երրորդ օրն անընդմեջ թարմացնում է ջերմաստիճանի ռեկորդը
Վայոց ձորի բժշկական կենտրոնի ուղղաթիռային հրապարակը գործարկվել է. առաջին վայրէջքը նախատեսվում է առաջիկա օրերին
19:50
Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակում են անցկացրել «160-ը՝ 160-ի դիմաց» ձևաչափով
ՆԳՆ սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության անունից X հարթակում տարածվում է ապատեղեկատվություն հնարավոր 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին
19:30
16 երկրից մոտ 1000 փրկարար է ուղարկվել Վենեսուելա. ՄԱԿ
ՀՀ-ի և ԵՄ-ի պաշտոնյաները քննարկվել են տնտեսական ու տրանսպորտային կապակցվածության զարգացմանը միտված ծրագրերը
19:10
Իրանը չի երաշխավորում այն ​​նավերի անվտանգությունը, որոնք որոշում են ինքնուրույն անցնել Հորմուզի նեղուցով
Պաշտոնատար անձի կողմից 2 դրվագ գործողությամբ խոշտանգում կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
18:50
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 589-ի
ՀՀ ներկայացուցիչները Հաագայում մասնակցել են եվրոպական շուկա հայկական ծաղիկների արտահանման հեռանկարների վերաբերյալ քննարկմանը
Կյանքից հեռացել է ՌԴ նախկին պաշտպանության նախարար Սերգեյ Իվանովը
Սանկտ Պետերբուրգում հանդիպել են Հայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները
Լիբանանի նախագահը ողջունել է ֆրանս-իտալական նախաձեռնությունը՝ ՄԱԿ-ի խաղաղապահների հեռանալուց հետո միջազգային կոալիցիա ստեղծելու մասին
Վրաստանում քրդերը քրիստոնեություն են ընդունում, հայերը՝ ուղղափառությո՞ւն
17:50
Ֆոն դեր Լայենը կայցելի Հայաստան և Ադրբեջան
Ոստիկանը Գյումրիում երկու քաղաքացու է խոշտանգել. գործը դատարանում է
17:30
Ղրիմում արտակարգ դրություն է հայտարարվել
ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մուրադյանը
17:10
Կասեցվել է կեղծ սիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը
Առանձին վայրերում սպասվում է կարկուտ
Մոսկվան Վաշինգտոնին չի համարում ամբողջապես չեզոք միջնորդ․ Պեսկով
Քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը

ԱՄՀ-ի կանխատեսմամբ` ՀՀ տնտեսության մինչճգնաժամային ծավալները կվերականգնվեն 2017-ին

Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) պաշտոնական կայքում տեղադրված տվյալների համաձայն, Հայաստանի տնտեսության ծավալները դեռ չեն վերականգնվել 2008-2009 թվականների ճգնաժամից հետո: 

Ուշագրավ է, որ հարևան Ադրբեջանն ու Վրաստանը 2009-ի անկումից հետո արդեն վերականագնել են իրենց տնտեսությունների մինչճգնաժամային մակարդակները. Ադրբեջանը դա արել է հենց հենց հաջորդ տարի՝ 2010-ին, իսկ Վրաստանը՝ 2011-ին:

Ընդ որում, եթե 2008-ին Հայաստանի ու Վրաստանի տնտեսությունները մոտավորապես հավասար էին, իսկ Սդրբեջանի տնտեսությունը հայաստանյանից մեծ էր մոտ 4.5 անգամ, ապա, ըստ ԱՄՀ-ի, գալիք տարվա վերջին Վրաստանի տնտեսությունը մեր երկրի տնտեսությունից մեծ կլինի մոտ 70%-ով, իսկ ադրբեջանական տնտեսությունը` շուրջ 8 անգամ՝ կազմելով գրեթե 90 միլիարդ դոլար:

Ազգային ժողովի պատգամավոր (ՀԱԿ), երկրի նախկին վարչապետ (1993-1996) Հրանտ Բագրատյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է, թե այդ թվերը վկայում են, որ նախորդ տարիներին Հայաստանի տնտեսությունը խոշոր հաշվով դոփել է տեղում և որ Հայաստանի իշխանությունների ներկայացրած վերջին տարիների վիճակագրությունը, մեղմ ասած` չի համապատասխանում իրականությանը:

«Հայաստանի կառավարությանը, վարչապետին, Ազգային վիճակագրական ծառայությանը հաջողվում է իբր աճ ցույց տալ, որը, ի դեպ, շատ ավելի ցածր է, քան Սերժ Սարգսյանի խոստացած 7 տոկոսը, համեմայն դեպս այս տարվա առաջին չորս ամսվա համար հրապարակել են 4.4 տոկոս: Մետամորֆոզը կայանում է նրանում, որ նեքին վիճակագրության առումով, դրամով մեզ աճ են ցույց տալիս, իսկ դրսի առումով` Համաշխարհային բանկի և Արժույթի միջազգային հիմնադրամի կայքերում մենք անընդհատ տեսնում ենք անկում», – ասել է Բագրատյանը` շարունակելով. – «Անցյալ տարվա ՀՆԱ-ն եղել է 9 մլրդ 910 մլն` 2008-ի 11 մլրդ 700 մլն դոլարի փոխարեն: Այսինքն, մենք բացահայտ անկման մեջ ենք: Ավելին, Արժույթի միջազգային հիմնադրամը գտնում է, որ Հայաստանը կվերականգնվի միայն 2017 թվականին: Տոկոսներով հաշված` մենք 2009-ի 14 տոկոսանոց անկումն ամբողջությամբ հաղթահարել ենք: Դրանից հետո բնակչության մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն Հայաստանում կազմում է 3300 դոլար, այն դեպքում, որ 2008-ին շուրջ 4000 դոլար էր»:

Նա ընդգծել է, որ այստեղ պետք է հաշվի առնել նաև, որ վերջին չորս տարում երկրից հեռացել է 320 հազար մարդ. – «Պատկերացրեք, եթե այդ մարդիկ դուրս եկած չլինեին… Ի վերջո, Կառավարությանը հաջողվում է արտագաղթի հաշվին մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն ավելացնել: Զավեշտ է, բայց այդպես է»:

Դիտարկմանը, որ Կառավարությունը ճգնաժամից հետո հայտարարում էր, թե պետք է փոխվի տնտեսության կառուցվածը, պայքար ծավալվի մոնոպոլիաների դեմ և հարցին, թե ինչ է արվել այս ուղղությամբ, ընդդիմադիր պատգամավորն արձագանքել է. – «Ճիշտ հակառակն է արել` ուժեղացվել է խոշորը, ուժեղացվել են մոնոպոլիաները: Մենք հստակ տեսել ենք, թե ինչպես է հերթական օլիգարխը կամ մեծահարուստը ստանում արտոնություն` նույն Դիլիջանի դպրոցի մասով: Կամ տեսել ենք, թե ինչպես է հերթական օլիգարխը սար ստանում, ոսկու սար ստանում: Երկիրը դարձել է մի քանի օլիգարխների երկիր` մի 10-15 հոգի, որոնց մի մասը Հայաստանում է ապրում, մյուսը` արտասահմանում: Իրար հետ պայմանավորվում են, պրոեկտներ են իրականացնում: Ժողովուրդ գոյություն չունի, փող չկա, ժողովուրդը չի մասնակցում երկրի տնտեսական աճին, էներգիա չի ծախսում, չի էլ ուզում ծախսել… Ստեղծվել է իշխանությունը, որն ապրում է իր համար, ժողովուրդն ապրում է իր համար, նրանց տնտեսական շահերն իրար չեն առնչվում: Եվ սոցիալական մեկուսացումն ու բևեռացումն օրեցօր խորանում են»:

Առաջիկա տարիներին նախկին վարչապետը «ոչ մի լավ բան չի կանխատեսում». – «Չի կարելի արտագաղթի դեմն առնել այս պետությունում, որովհետև այս պետությունը չի պատրաստվում փող ծախսել կամ այս օլիգարխները չեն պատրաստվում իրենց աշխատած փողերը դնել երկրի տնտեսության վրա: Միակ հույսն այն է, որ մարդիկ դուրս գնան, այնտեղ փող աշխատեն, մի մասն ուղարկեն այստեղ, որպեսզի այդ վալյուտան գա Հանրապետություն և Կենտրոնական բանկը կուրսի խնդիր չունենա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում