Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի կենտրոնում երիտասարդ կինը ծննդաբերել է ավտոբուսի կանգառում, հաղորդում է «Նովոստի Գրուզիա»-ն:
Տեղի ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ 27-ամյա կնոջ մոտ ցավերն անսպասելի են սկսվել: Չնայած շտապ օգնությունն արագ ժամանել է՝ բժիշկները ստիպված են եղել օգնություն ցուցաբերել տեղում:
Շտապ օգնության ծառայությունից տեղեկացրել են, որւ նորածինն ու մայրն իրենց լավ են զգում. նրանք երկուսն էլ տեղափոխվել են հիվանդանոց:










































