Friday, 19 06 2026
Լիբանանի հարավում Իսրայելի հարձակումների հետևանքով զոհերի թիվը հասել է 18-ի
Հրապարակվել են հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունների վիճակագրական տվյալները․ ԿԸՀ
12:30
Ֆրանսիան ակնկալում է ԱՄՆ ճնշումն Իսրայելի նկատմամբ՝ Լիբանանում ռազմական գործողությունները դադարեցնելու համար
12:20
Մեկնարկել է 8-12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի գավաթը․ ինչ արդյունքներ ունեն ՀՀ ներկայացուցիչները
12:10
ԵՄ-ում ներքին ճգնաժամ է. դժգոհ են Մոսկվայի հետ գաղտնի բանակցություններից
Իրանի հոգևոր առաջնորդ Մոջթաբա Խամենեին երկրի պատմության «նոր էջ» է բացել
Ռուսաստանից ստացված փոխանցումները կազմել են Հայաստանի ՀՆԱ-ի մոտ 13%-ը. ՌԻԱ
Ինչո՞ւ է աղմկում Զատուլինը․ Ալխաս Ղազարյանի պարզաբանումը
Ռուբեն Հակոբյանը կձերբակալվի Քննչական կոմիտեում քննվող քրեական գործի շրջանակներում
Ընդդիմության հետ մեկտեղ կորել են նաև իրենց սպասարկող լրատվամիջոցները․ ՀՀ շահն իրենց չի հետաքրքրում
11:30
Փեզեշքիանը բարձր է գնահատել Կատարի դերը ԱՄՆ-ի հետ համաձայնության հասնելու գործում
ՔՊ-ի համար որևէ խոչընդոտ չի ստեղծվել ՀՀ շահերը սպասարկելու վերաբերյալ․ Հովհաննիսյան
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավոր Աշոտ Եղիազարյան նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում
Վանդակի սիրահար ընդդիմադիրը խոսում էր «ճգնամաժից»․ ո՞ւր են դրանք ընդհանրապես․ Հովհաննիսյան
11:10
Ուկրաինայում ռուսական նոր հարվածների հետևանքով երկու մարդ է զոհվել
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
Եվրոպայի ապագայի լավագույն երաշխիքը կլինի Ուկրաինայի արագացված անդամակցությունը ԵՄ-ին. Զելենսկի
Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
10:30
Պենտագոնն Իրանի հետ պատերազմի ծախսերը ծածկելու համար Կոնգրեսից 80 միլիարդ դոլար է ցանկանում. Wall Street Journal
Հունիսի 20-ին սպասվում են տարվա ամենաբարձր ջերմաստիճանները
Իսրայելի հարվածներից Լիբանանում զոհվել է առնվազն 16 մարդ
ՌԴ-ն փորձում է Թուրքիայի հետ համատեղ ազդեցություն պահել Կովկասում. հակասությունները թույլ չեն տալիս
09:50
ԱՄՆ-ի կողմից պայմանավորվածությունների խախտման դեպքում կհետևի հայելային պատասխան. Իրանի ԱԱԽ
Մեկնարկել է Գյուրջյան փողոցը Մյասնիկյան պողոտային միացնող ճանապարհի հիմնանորոգումը
Ադրբեջանը նույնն է մնացել՝ ատելությամբ լցված մեր դեմ. խաղաղությունը պոպուլիստական հույս է
Սպասվում է կարճատև անձրև
09:10
Իտալիայի վարչապետը հայտնել է, որ թողել է ծխելը
Պուտին-Ֆիդան հանդիպումը Կազանում. Ռուսաստանը և Թուրքիան շարունակում են հաջող համագործակցությունը
08:50
Իրանն Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ներկայացուցիչներին կհրավիրի ստուգելու իր միջուկային օբյեկտները. Ուիթքոֆ
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ

Տարոն Մարգարյանն աշխատանքային շրջայց է կատարել Աջափնյակում

Երևանի քաղաքապետ Տարոն Մագարյանի վարչական շրջաններ կատարվող աշխատանքային շրջայցերից հերթականը Աջափնյակ վարչական շրջանում էր, որտեղ քաղաքապետը ծանոթացել է շինարարության և բարեկարգման 2013 թվականի ծրագրով իրականացվող աշխատանքներին:

Վարչական շրջանի ղեկավարի ուղեկցությամբ քաղաքապետ Տարոն Մարգարյանը նախ հետևել է Մարգարյան փողոցի 37 հասցեում կառուցվող բազմաբնակարան նոր շենքի շինարարական աշխատանքների ընթացքին, որը նախատեսված է նույն հասցեում ապամոնտաժված 4-րդ աստիճանի վթարային շենքի բնակիչներին նոր բնակարաններով ապահովելու համար: Առանձնահատուկ կարևորելով 4-րդ կարգի վթարայնություն ունեցող շենքերի խնդիրը` Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ բնակարանաշինության հարցն ընդգրկվել էր շինբարեկարգման տարեկան ծրագրերում: Շրջելով հարկաբաժիններով՝ քաղաքապետը ծանոթացել է բնակարանների պայմաններին: 10 բնակելի և 1 հասարակական նշանակության հարկեր ունեցող շենքն ունենալու է 3 մուտք: Շինարարը զեկուցել է, որ աշխատանքները կատարվում են սահմանված ժամանակացույցի համաձայն, նաև տեղեկացրել, որ ընթացքի մեջ են շինմոնտաժային և հարդարման աշխատանքները: Շրջելով և ծանոթանալով կատարված աշխատանքներին՝ Տարոն Մարգարյանը տեղում հանձնարարել է համապատասխան քայլեր ձեռնարկել նաև հարակից տարածքի բարեկարգման ուղղությամբ:

«Մարգարյան 37-ում կառուցվող այս շենքը շահագործման կհանձնվի տարեվերջին կամ 2014-ի տարեսկզբին: Այն կունենա ավելի քան 100 բնակարան: Ընդհանուր առմամբ, դեռևս առաջնահերթ լուծման ենթակա 500 բնակարանի խնդիր կա մայրաքաղաքում: Ամեն տարի քաղաքային բյուջեով, նաև կառավարության աջակցությամբ, աշխատանքներ են տարվում 4-րդ կարգի վթարային շենքերի բնակիչների համար բազմաբնակարան նոր շենքեր կառուցելու ուղղությամբ: Այս տարի գարնանը, ի դեպ, Աջափնյակում շահագործման հանձնեցինք Սիսակյան 22 հասցեի նորակառույց շենքը ևս: Անշուշտ, դեռ անելիքներ կան նաև 3-րդ կարգի վթարայինների ամրացման ու բազմաբնակարան շենքերի պահպանման ուղղությամբ, ինչը ևս մեր ուշադրության կենտրոնում է,-ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Շրջայցի շրջանակում քաղաքապետը այցելել է Շինարարների 15/1 և 15/2 շենքերի միջանկյալ հատվածում գտնվող բակային տարածք և բնակիչների հետ մասնակցել նորակառույց բակի հանդիսավոր բացմանը: Նախկին բոստանային տարածքների տեղում այստեղ իրականացված բարեկարգման աշխատանքների արդյունքում բակն ամբողջությամբ վերակառուցվել և կահավորվել է համապատասխան գույքով՝ նստարաններով ու զրուցարաններով՝ ձևավորելով բնակիչների համար հանգստի հարմարավետ գոտի: Մանուկների համար էլ կառուցվել է խաղահրապարակ: Առանձնացվել են նաև վոլեյբոլի և մինի ֆուտբոլի խաղադաշտեր: Առողջ ապրելակերպը խթանելու նպատակով էլ բակում մարզասարքեր են տեղադրվել:

Պատասխանատուները զեկուցել են, որ բոլոր աշխատանքներն իրականացվել են բնակիչների հետ համատեղ քննարկումների և նրանց կողմից ներկայացված առաջարկների հիման վրա: Քաղաքապետն իր հերթին շնորհավորել է բնակիչներին և հորդորել հոգ տանել, խնամել ու պահպանել տարածքը:

Հալաբյան 55-ի բակային պուրակում ևս կատարվել էին բարեկարգման համալիր աշխատանքներ, որի շնորհիվ թե երեխաների և թե մեծերի համար ստեղծվել են բոլոր հարմարությունները: Տեղադրվել են մանկական ժամանակակակից խաղային ատրակցիոններ, ամառային բացօթյա ու նաև փակ զրուցարաններ, նստարաններ ու աղբամաններ: Տարածքն ապահովվել է նաև արտաքին լուսավորությամբ ու ոռոգման նոր համակարգով: Աշխատանքների շրջանակում նկարազարդվել ու գունազարդվել էին նաև հարակից շինությունների և ավտոտնակների պատերը: Բարեկարգված պուրակը ծառայելու է հարակից բոլոր շենքերի բնակիչներին:

«Վարչական շրջաններում շարունակվում են այգիների, պուրակների, խաղահրապարակների և բակային տարածքների բարեկարգման աշխատանքները: Սա մեր ամենօրյա աշխատանքն է, որի արդյունքում մի քանի տարվա ընթացքում նախատեսում ենք ամբողջությամբ լուծել Երևան քաղաքում բակային տարածքների բարեկարգման խնդիրը»,-ընդգծել է Տարոն Մարգարյանն ու հատկանշել, որ հետագա պահպանման հարցում քաղաքապետարանն ակնկալում է նաև երևանցիների սրտացավ վերաբերմունքն ու հոգատարությունը:

Զրուցելով բնակիչների հետ և լսելով բարձրացրած հարցերն ու առաջարկները՝ քաղաքապետը մեկ անգամ ևս վստահեցրել է, որ բնակչությանը հուզող բոլոր խնդիրները հետզհետե համապատասխան լուծումներ կստանան:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում