2012թ. առաջին կեսին Ադրբեջանն ու Վրաստանը նախատեսում են շահագործման հանձնել Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին, որը շրջանցում է Հայաստանը:
Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Համաշխարհային տնտեսության և արտաքին հարաբերությունների ինստիտուտի առաջատար մասնագետ Ալեքսանդր Կռիլովը «Առաջին լրատվականի» հետ զրույցում նկատեց, որ այդ ամենը դեռևս հայտարարություններ են և այս նախագիծն ունի ֆինանսավորման խնդիր:
«Այդ ծրագրի ֆինանսավորման խնդիրը արդեն քանի տարի է կա, ավելին` Ադրբեջանն ու Թուրքիան բավականին այլ խնդիրներ ունեն»,- նկատեց Կռիլովը:
Նա նաև ընդգծեց, որ թեև այդ երկաթուղու կառուցմամբ կհեշտանա Թուրքիայի և Ադրբեջանի կապը, սակայն էականորեն իրավիճակը տարածաշրջանում չի փոխվի:
«Չեմ կարծում, որ այս երկաթուղու շահագործումը Հայաստանի համար դրամատիկական լինի, իհարկե, որոշակի բարդություններ կլինեն, սակայն, չեմ կարծում, որ իրավիճակը կրիտիկական է»,- մանրամասնեց Կռիլովը: