Օգոստոսի 16-ին Մեմֆիս քաղաքում (Թեննեսի նահանգ) ավանդաբար նշվում է հայտնի երգիչ, ռոքնռոլի արքա Էլվիս Փրեսլիի հիշատակի օրը (Elvis Presley Day), հայտնում է Adme.ru-ն:
Հենց այս օրը՝ 1977թ., նա մահացավ սրտի նոպայից:
Ամեն օր՝ օգոստոսի 10-ից, երգչի երկրպագուները հավաքվում են Մեմֆիսում՝ տոնելու նրա հիշատակի շաբաթը (Elvis Week):
Գրեյսլանդ հայտնի առանձնատունը միշտ բաց է երկրպագուների առաջ ու համարվում է տոնակատարությունների կենտրոնը:
Ամեն տարի այնտեղ անցկացվում են համերգներ Էլվիսի նմանակների մասնակցությամբ, որոնք կատարում են երգչի երգերը:









































