Tuesday, 23 06 2026
Էրդողանը հեռախոսազրույցներ է ունեցել Իրանի և Իրաքի ղեկավարների հետ
22:00
Խելացի ճամփորդություն․ AI-ից մինչև ռոբոտ հյուրանոցներ
21:50
Անհրաժեշտ է օգնել հիմա, քանի դեռ չափազանց ուշ չէ․ Թրամփ
Ընդդիմադիր համարվող ուժերը օրենքը խախտելով մտան խորհրդարան. դա լեգիտիմության հարց է հարուցում
Լավրովը հայտարարել է Ուկրաինայի հետ բանակցությունները վերսկսելու՝ ՌԴ-ի պատրաստակամության մասին
Քոչարյանը անպայման բանտ կնստի և գիրք կգրի. մեր վերջին շանսն է հեղափոխությունը ավարտին հասցնելու
21:09
Աշխարհի այս առաջնությունը՝ որպես ռեկորդակիր ռմբարկուների մրցաշար
Ռուսաստանը «կլանեց» Հարավային Օսեթիան, Աբխազիան «կընդունի՞ կոնֆեդերատիվ Վրաստանի սուբյեկտությունը»
Ռուսաստանը պատրաստ է պաշտպանել Բելառուսի անվտանգությունը․ Լավրով
ChatGPT Edu գործիքի 50 հազար անվճար բաժանորդագրություն կրթական համակարգի համար․ Հայաստան է ժամանել Օփեն ԷյԱյ միջազգային հարթակի պատվիրակությունը
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 408 տոննա պարարտանյութ
Իջևանի քաղաքային զբոսայգու հողամասի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը
Լիբանանում իսրայելական հարվածներից զոհերի թիվը հասել է 4175-ի
Ժաննա Անդրեասյանը հետևել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ընթացքին
19:50
Իրանը մտադիր չէ թույլատրել ՄԱԳԱՏԷ-ի տեսուչների մուտքը․ Բաղայի
Հրապարակվել է «Հայաստանի Հանրապետության հուշադրամներ 2025» տարեկան պարբերականը․ ԿԲ
Չելյաբինսկի մարզում փոթորիկը պոկել է երկուհարյուրամյա տաճարի գմբեթը
Վերջին երեք ամիսներին վթարային անջատումների միջին վիճակագրական ցուցանիշը բարելավվել է շուրջ 36,7%-ով. Ռոմանոս Պետրոսյան
19:10
Եվրոպայում հայտարարվել է վտանգի ամենաբարձր մակարդակ
Սոֆիայի սրտում ամենագեղեցիկ փողոցներից մեկն այսուհետ կկոչվի «Հայաստան ճեմուղի»
18:50
Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկին պաշտոնական այց կկատարի Թուրքիա
ՄԻՊ-ը մտահոգիչ է համարել տեղի ունեցած միջադեպը
18:30
Թրամփը հայտարարել է, որ կլուծի Իսրայելի՝ Լիբանանից զորքերը դուրս բերել չկամենալու խնդիրը
Արմավիրի մարզի քրեական և համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու, օգտագործելու դեպքեր են բացահայտել
18:10
ԱՀԿ-ն ներկայացրել է Էբոլայի վտանգի գոտում գտնվող երկրները
«Միավորվում» են որ ի՞նչ անեն
17:50
Իրանի նավահանգիստների շրջափակումն ավելի արդյունավետ էր ռմբակոծություններից. Թրամփ
ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտումներ
17:30
Աննախադեպ շոգերից Ֆրանսիայում զոհերի թիվը հասել է 18-ի
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից

Էլվիս Փրեսլին Նիքսոնին խնդրել է իրեն դաշնային գործակալ դարձնել (լուսանկարներ)

«Հարգելի պարոն նախագահ, թույլ տվեք ներկայանալ: Իմ անունն է Էլվիս Փրեսլի: Ես հիանում եմ Ձեզնով և մեծ հարգանքով եմ վերաբերվում Ձեր աշխատանքին»,- այսպես է սկսվում նամակը, որը դարձել է Սպիտակ տանը տեղի ունեցած հավանաբար ամենատարօրինակ հանդիպումներից մեկի պատճառը, գրում է Թոմ Լեոնարդը The Daily Mail-ում:

Խոսքn Էլվիս Փրեսլիի նամակի մասին է՝ ուղղված Ռիչարդ Նիքսոնին, որում երաժիշտը նախագահից խնդրել է իրեն դարձնել դաշնային գործակալ:

Ամեն ինչ սկսվել է 1970 թ. դեկտեմբերին, երբ ռոքնռոլի արքայի հայրն ու կինը սկանդալ էին բարձրացրել՝ նրան մեղադրելով փողն աննպատակ վատնելու մեջ: Վիճաբանությունից հետո Էլվիսը մեկնել էր մոտակա օդանավակայան, մի քանի թռիչքներ իրականացրել երկրի ներսում և մեկնել Վաշինգտոն: Նրան մոտ կանգնած մարդկանց փոխանցմամբ՝ Էլվիսը փորձել է գտնել իրավապահ մարմինների տարբերանշանների իր հավաքածուի պակասող ցուցանմուշը՝ Թմրանյութերի և վտանգավոր դեղամիջոցների բյուրոյի գործակալի նշանը:

Նույն չվերթով մայրաքաղաք է մեկնելիս է եղել նաև սենատոր Ջորջ Մյորֆին, որին Էլվիսը պատմել է իր որունումների մասին: Մի քիչ մտածելով՝ սենատորը խորհուրդ է տվել նրան նամակ գրել նախագահ Նիքսոնին և առաջարկել իր ծառայությունները թմրանյութերի դեմ պայքարում:

«Ես կարող եմ մեծ օգուտներ բերել և կբերեմ, եթե դառնամ դաշնային գործակալ՝ լայն լիազորություններով»,- գրել է նա իր ուղերձում և հավելել, որ ուսումնասիրել է թմրանյութերից կախվածության հարցը, ուղեղի լվացման մեթոդները, որոնք օգտագործում են կոմունիստները:

Վայրէջք կատարելով Վաշինգտոնում՝ Փրեսլին անձամբ նամակը տարել է Սպիտակ տան դարպասների մոտ, և շուտով Նիքսոնի օգնականներն արդեն քննարկել են՝ ինչպես վարվել ստեղծված իրավիճակում:

Սկզբում կասկածամիտ «Խորամանկ Դիկը» ռոք աստղի հետ հանդիպելու ցանկություն չի ցուցաբերել, սակայն նախագահի մոտ խորհրդականներից մեկը համոզել է նրան, որ Փրեսլիի հետ հանդիպումը կարող է օգուտ բերել:

Հանդիպումը կայացել է նույն օրը:

«Դու, իհարկե, շատ վայրի ես հագնվում» ,- ասել է Նիքսոնը՝ տեսնելով Փրեսլիին, ով իր հերթին պատասխանել է՝ «Պարոն նախագահ, Դուք ունեք ձեր շոուն, ես՝ իմը»:

Ի զարմանս Սպիտակ տան ղեկավարի՝ նրա հետ զրուցելիս երգիչն անմիջապես սկսել է բողոքլ The Beatles-ից՝ խմբին մեղադրելով հակաամերիկյան տրամադրություններ ստեղծելու մեջ: Վերջիվերջո, Նիքսոնը կարգադրել է Փրեսլիի համար պատրաստել պատվավոր գործակալի շքանշան՝ նրան տալով լայն լիազորություններ:

Մինչև հիմա չեն դադարում վեճերն այն մասին, թե արդյոք ռոքնռոլի արքան իրականում եղե՞լ է Նիքսոնի կողմնակիցը, թե՞ ուղղակի ձևացել է աջ պահպանողական՝ ցանկալի «պլաստիկե կտորը» ստանալու համար:

Տարիներ անց Նիքսոնի խորհրդականն ասել է. «Նա մեզ խաբեց: Սակայն դա զվարճալի էր»:

http://i.dailymail.co.uk/i/pix/2013/08/15/article-2394014-00E3C07B00000190-669_634x397.jpg

http://i.dailymail.co.uk/i/pix/2013/08/15/article-2394014-014AA2C3000004B0-993_634x423.jpg

http://i.dailymail.co.uk/i/pix/2013/08/15/article-2394014-000E337A00000258-587_634x427.jpg

http://i.dailymail.co.uk/i/pix/2013/08/15/article-2394014-1B4C0E11000005DC-387_306x427.jpg

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում