Thursday, 11 06 2026
Մոսկվան մեծացնում է Երևանի դեմ ճնշումը․ հեռանա՞լ ՀԱՊԿ-ից, թե՞ «սպասել հեռացվելուն»
ԱՊՀ ստեղծագործական և գիտական մտավորականության համաժողովում Էդուարդ Թոփչյանը և Բելլա Ամարյանն արժանացել են մրցանակների
ԱԳ նախարարի տեղակալը Մարիա Թելալյանի հետ հանդիպմանն ընդգծել է ՀՀ պատրաստակամությունը ԺՀՄԻԳ-ի հետ կառուցողական համագործակցության շարունակական ընդլայնմանը
00:40
«Փյունիկ»-ը տարբերանշանի վրա կրկին ավելացրել է չեմպիոնական աստղը
Հայաստանի թեկնածուն ընտրվել է ՄԱԿ-ի Հաշմանդամություն ունեցող անձանց հանձնաժողովի անդամ
00:20
Հայաստանի կանանց ֆուտբոլի ազգային թիմը պարտությամբ ավարտեց ընտրական փուլը
Տաշիրում կասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը․ ՍԱՏՄ
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի նկատմամբ ընտրվել է կալանք. հայտարարվել հետախուզում. 3 անձի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է
Պուտինը պահանջել է ուժեղացնել կրթական համակարգի անվտանգությունը
ՍԱՏՄ-ն «Զվարթնոց» օդանավակայանում գործող հանրային սննդի կետում հայտնաբերել է վտանգավոր սննդամթերք
23:30
Տոկիոյում հանդիպել են Ճապոնիայի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները
Տեսանկարահանող սարքը կգործարկվի հունիսի 15-ից
23:10
Հաքան Ֆիդանը Սոֆիայում հանդիպումներ է անցկացրել մի շարք պաշտոնյաների հետ
Անցած մեկ օրում բացահայտվել է 184 հանցագործություն
Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելի քաղաքականությունը սպառնալիք է դարձել Թուրքիայի ազգային անվտանգության համար
Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի «Մուշ» կինոթատրոնի շենքը կվերադարձվի Հայաստանի Հանրապետությանը
ՌԴ արտգործնախարարությունում հանդիպում կանցկացվի Ֆրանսիայի, Գերմանիայի և Բրիտանիայի դեսպանների հետ
Եթե ընտրություններին միասնական ճակատով մասնակցեին ԼՀ-ը, ՀԱԿ-ը և Բևեռը, ապա կհաղթեր անվավեր քվեաթերթիկը. Գալջյան
Դոնալդ Թրամփը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
22:10
Քեշմ կղզու մոտակայքում պայթյուններ են որոտացել. «Mehr»
Հայաստանը ռուսական գազային շանտաժին չպետք է տեղի տա. գազ հնարավոր է ձեռք բերել այլ երկրներից
21:50
Եմենի ափերի մոտ բեռնանավ է գրոհի ենթարկվել
Այդ ուժը մեզ շփոթում է իր մոտ ծվարած, մի ցուցակից մյուսը թռչկոտողների հետ. մենք Վարդևանյան չենք
Ռուսաստանը պատրաստ է Վրաստանի հետ համագործակցության ընդլայնման. Զախարովա
Մոսկվան Երևանի նկատմամբ վարում և վարելու է «սեր առանց պարտավորության» քաղաքականությունը
21:09
Իրանի հարավը ջրամատակարարման խնդրի է բախվել ԱՄՆ-ի հարվածներից հետո
Վլադիմիր Պուտինը կայցելի՞ Թուրքիա
20:50
Իրանի զինված ուժերը ամբողջապես ջախջախված են. Թրամփ
Լատվիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին խորհրդարանական ընտրություններում ՔՊ-ի հաղթանակի կապակցությամբ
20:30
ԱՄՆ-ն պահանջում է վերանայել ԵՄ-ում դեղորայքի գնագոյացման համակարգը

Ա. Նռանյան. Չիլիի փորձը չի կիրառվում ո՛չ ԱՄՆ-ում, ո՛չ էլ Արևմտյան Եվրոպայում

Օրերս վարչապետ Տիգրան Սարգսյանի հրավերով Հայաստան է ժամանել Չիլիի մասնավոր կենսաթոշակային համակարգի հիմնադիրներից մեկը՝ Խոսե Պինիերան՝ «կիսվելու համար կենսաթոշակային բարեփոխումների վերաբերյալ այն փորձով, որն առկա է Չիլիում»։ Որքանո՞վ կարող է Չիլիի փորձը կիրառելի լինել Հայաստանի համար։

ԱԺ պատգամավոր, տնտեսագետ Արա Նռանյանի կարծիքով, կենսաթոշակային համակարգի չիլիական մոդելը չի գործում ո՛չ ԱՄՆ-ում, ո՛չ էլ Արևմտյան Եվրոպայի որևէ զարգացած պետությունում: Ավելին, ըստ Ա.Նռանյանի, Միացյալ Նահանգներում վերջին նախագահական ընտրությունների ժամանակ թեկնածու ՄըկՔեյնի հասցեին ուղղված հիմնական մեղադրանքն այն էր, որ նա ցանկանում էր ներդնել պարտադիր կենսաթոշակային կուտակային համակարգ:

«Սա լուրջ դեր խաղաց նրա պարտության գործում: ԱՄՆ հասարակությունը մերժեց այդ համակարգը, ինչպես Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան ու բազմաթիվ այլ զարգացած երկրներ։ Իսկ այն երկների մի մասը, որոնք ներդրել են Չիլիի մոդելը (օրինակ՝ Արգենտինան), այնուհետև հրաժարվել են դրանից։ Նույնիսկ Չիլիի նախկին նախագահը ձգտում է վերացնել այդ համակարգը»,- ասաց Նռանյանը՝ հավելելով, որ եթե Համաշխարհային բանկի 1994թ. զեկույցում Չիլիի կենսաթոշակային բարեփոխումների փորձը դրական էր գնահատվել, ապա մոտ 10 տարի անց նմանատիպ զեկույցում ՀԲ-ն կեսաթոշակային համակարգի չիլիական մոդելին բացասական գնահատական է տվել։

Ըստ պատգամավորի` մենք այսօր ունենք կենսաթոշակային համակարգի մի մոդել, որի պարագայում թոշակի վճարման համար հիմք է հանդիսանում բացառապես աշխատանքային ստաժը։ «Սա ծայրահեղ և անարդարացի մոտեցում է։ Սակայն կառավարության առաջարկած փոփոխությունների տարբերակն էլ մեկ այլ ծայրահեղ մոտեցում է՝ հաշվի չառնել ստաժը և հաշվի առնել միայն կենսաթոշակային հիմնադրամներին վճարած գումարները։ Օրինակ՝ ԱՄՆ-ում հաշվի են առնվում թե՛ աշխատողի աշխատանքային ստաժը, թե՛ վճարած գումարների չափը։

Արևմտաեվրոպական երկրներում գործում է ավելի բարդ համակարգ, որը հաշվի է առնում մի քանի գործոններ։ Գերմանիայում, օրինակ, հաշվի է առնվում տնտեսական զարգացվածության մակարդակը։ Այսինքն՝ եթե տնտեսությունը արագ է աճում, 20-30 տարի հետո պետությունը զարգացվածության բոլորովին այլ մակարդակի է հասնում, ուստի նախկինում կուտակված միջոցները չեն ապահովի թոշակառուների համար նորմալ կենսամակարդակ։ Այդ պատճառով էլ Գերմանիայում հաշվի է առնվում նաև տնտեսության զարգացվածության գործոնը»,- նշեց Ա.Նռանյանը։

Նրա խոսքով, եթե Հայաստանը առաջիկայում արագ տեմպերով զարգանա, ապա այսօր կուտակված գումարներով 20-30 տարի հետո վճարված թոշակները կարող են շատ ավելի ցածր լինել, քան այդ տարիների աղքատության շեմը կարող է լինել։ Իսկ եթե Հայաստանը բավականին դանդաղ զարգանա, ապա, ըստ Ա.Նռանյանի, կուտակված գումարները չեն ապահովի համապատասխան եկամտաբերություն։ «Զարգացած երկրները, հրաժարվելով այս մոդելից, ստիպում են զարգացող երկրներին այն ներդնել, որպեսզի զարգացող երկրներից կուտակված կենսաթոշակային գումարները հոսեն դեպի իրենց երկրների ֆինանսական շուկաներ»,- եզրափակեց տնտեսագետը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում