Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարևորագույն խնդիրներից մեկն է, որը գտնվում է թյուրքական աշխարհի օրակարգում: Ինչպես հաղորդում է 1news.az-ը, այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը՝ Գաբալայում անցկացվող Թյուրքախոս պետությունների համագործակցության խորհրդի երրորդ գագաթնաժողովում:
Թուրքիայի նախագահը նշել է, որ ԼՂ հակամարտության դեպքում ստատուս-քվոն կիրառելի չէ:
«Մենք կանենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի աջակցենք ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանն Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում: Հույս ունեմ՝ կգա այդ օրը, և մենք կհավաքվենք Լեռնային Ղարաբաղի քաղաքներից մեկում»,- ասել է Գյուլը:
Թուրքիայի նախագահն անդրադարձել է նաև Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու նախագծին և նշել, որ ինքը ներդրում է անում թյուրքախոս աշխարհի երկրների միջև տնտեսական համագործակցությունն ընդլայնելու համար:








































