ԱՄՆ Ջորջիա նահանգում 82 տարեկան հասակում մահացել է Բերթ Լանսը՝ ԱՄՆ նախագահ Ջիմի Քարտերի նախկին խորհրդականը, հաղորդում է The New York Times-ը:
Նա մահացել է տանը, մահվան պատճառը չի հաղորդվում, սակայն հայտնի է, որ վերջին ժամանակներս Լանսի առողջական վիճակը վատացել էր:
«Նա ամենաբանիմաց և նվիրված պետական ծառայողներից մեկն էր, ում երբևէ ճանաչել եմ» ,- ասվում է Քարտերի հայտարարության մեջ, որը հաստատել է իր նախկին խորհրդականի մահը:
Լանսը եղել է Քարտերի վստահված անձը: Նա ստիպված է եղել հեռանալ Վարչական-բյուջետային դեպարտամենտի ղեկավարի պաշտոնից՝ նախագահի հետ իր կապերն անձնական նպատակով օգտագործելու մեղադրանքի պատճառով:
Հիշեցնենք, որ օգոստոսի 12-ին հայտնի էր դարձել Ուիլյամ Քլարքի՝ նախագահ Ռոնալդ Ռեյգանի խորհրդականի մահվան մասին:










































