Ֆրանսիացի հայտնի դերասան Պիեռ Ռիշարը 79-ամյակը կտոնի իր մտերիմ ընկերների ու հարազատների շրջանում՝ Ֆրանսիայի հարավում իր խաղողագործական Chateau bel Eveque ֆերմայում:
Այն գրավում է բազմաթիվ զբոսաշրջիկների, որոնք գիտեն՝ հենց այստեղ, ոչ պաշտոնական միջավայրում հնարավոր է տեսնել, անգամ ինքնագիր վերցնել դերասանից, որն ամեն տարի գալիս է ֆերմա՝ տոնելու իր ծննդյան օրը, հաղորդում է ITAR-TASS-ը:
Դերասանը հայտնել է, որ տոնին ներկա կլինի «ընդամենը տասը մարդ», բացատրելով, որ հիմնական հանդիսությունները նախատեսված են հաջորդ՝ հոբելյանական տարում:
Հիմա դերասանը ցանկանում է «պարզապես հանգստանալ», որպեսզի ուժ հավաքի նոր ձեռքբերումների համար:
Ռիշարն այգին ձեռք է բերել 1986թ.: Նա աճեցնում է խաղող, որից ստացված գինին մի քանի մրցանակի է արժանացել:










































