Sunday, 05 07 2026
ԱԲ-ն կարող է պետական կառավարման համակարգը դարձնել ավելի արդյունավետ, քաղաքացիների կարիքներին արագ արձագանքող. ԲՏԱ նախարարի հարցազրույցը
23:50
Կարող էինք հուղարկավորության ժամանակ մեկ հարվածով վերացնել Իրանի ղեկավարությանը․ Թրամփ
Ամբերդի վերականգնման աշխատանքներին ծանոթանալու նպատակով ԿԳՄՍ նախարարն այցելել է ամրոցի տարածք
23:30
ՌԴ-ն Ուկրաինային հորդորում է 6 ժամով դադարեցնել Կոնստանտինովկայի գնդակոծություն
Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների հավաքականը հաղթանակով է մեկնարկել երևանյան ԵԱ-ում
23:10
ԱՄՆ-Իրան բանակցությունները կվերսկսվեն հուլիսի 11-ին
Տեղի է ունեցել կին դիվանագետների միջազգային օրվան նվիրված բարձր մակարդակի միջոցառում
22:50
ԵՄ-ում կարող են արգելել երեխաների մուտքը սոցիալական ցանցեր
Կապան-Խոտանան ավտոճանապարհին ավտովոզում բռնկված հրդեհի հետևանքով ավտովոզը և 5 ավտոմեքենաներ այրվել են
22:30
Աննախադեպ շոգը խաթարել է ԱՄՆ-ի Անկախության օրվա տոնակատարությունները
Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս
22:10
Կեղծ նիհարեցնող դեղամիջոցները մարդկանց կոմայի մեջ են գցել
Հայաստանը շատ հեշտ հրաժարվեց ռուսական զենքից. նույնը տեղի կունենա բոլոր մյուս ոլորտներում
21:50
Էվերեստի ամենահայտնի անանուն զոհերից մեկի ինքնությունը բացահայտվել է
ՀՀ-ի նկատմամբ վստահության մեծացմամբ՝ ԵՄ-ն ավելի առաջ է գնում. ՌԴ ախորժակը սահմանափակվում է
21:30
«Այլմոլորակային զենք» Մարսի վրա՞
«Եռագլուխը» եթե բանտում լինի, նորմալ ընտրություն կանցկացվի. այս ելքը նրանց ավելի ձեռնտու է քան ՔՊ-ին
21:09
IPhone 18 Pro-ի գաղտնի տվյալների արտահոսքից հետո Apple-ը արձագանքել է միջադեպին
Հայաստանի ապաշրջափակման «հյուսիսային նախագիծը» իրատեսական չէ, ի՞նչ կտա TRIPP-ը
20:50
Գերմանիայում արգելափակել են ծայրահեղ աջերի համագումարը
Կիևյան կամրջի աշխատանքները շարունակվում են ամեն օր. Արտյոմ Կարապետյան
20:30
Ինչու Իրանը համաձայնեց զինադադարին. NYT
9-րդ գումարման ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն․ ՍԴ-ն ուժի մեջ թողեց ԿԸՀ 259-Ա որոշումը
20:10
Աշխարհում միլիարդատերերի թիվը հասել է պատմական առավելագույնի
Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում. ՀՏԶՀ
19:50
«Արյունոտ ջրվեժը» Անտարկտիդայում
Հայաստանի արտահանման ուղիների դիվերսիֆիկացումը և ընդլայնումը ՀՀ կառավարության ռազմավարական առաջնահերթություններից է․ Տիգրան Մկրտչյան
19:30
Ռեյխսկանցլերիայի հետ կապված բունկերը պատրաստվում են քանդել
Դատախազության ամենակարևոր ռեսուրսը սկզբունքային, պրոֆեսիոնալ, բարեվարք և իրենց ծառայությանը նվիրված մարդիկ են. գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել
19:10
Հայտնաբերվել է կյանքի համար հնարավոր պայմաններ ունեցող մոլորակ

Մայր աթոռի 5 միաբան եպիսկոպոսներ նամակ են հղել Երուսաղեմի հայոց պատրիարքին

Լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում շարունակում է մնալ օգոստոսի 3-ին Երուսաղեմի հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի՝ Ն.Օ.Տ.Տ. Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին ուղղված նամակը, որտեղ պատրիարքը տարակուսանք էր հայտնել Հայ Առաքելական եկեղեցու Ֆրանսիայի թեմի առաջնորդ Նորվան արքեպիսկոպոս Զաքարյանի հրաժարականի վերաբերյալ Գերագույն հոգևոր խորհրդի հաղորդագրության կապակցությամբ:

 Մինչև այս պահը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը չի արձագանքել պատրիարքի նամակին՝ բացի Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար տեր Վահրամ քահանա Մելիքյանից, ով մեկնաբանել էր, թե կաթողիկոսը կարճատև հանգստի է մեկնել, և անհրաժեշտ պարզաբանումներն ու մեկնաբանությունները կտրվեն առաջիկայում: 

 Երեկ մի խումբ հասարակական կազմակերպություններ հանդես են եկել հայտարարությամբ, թե պատրիարքի նամակի հանրայնացումը սխալ է, և չի ծառայում եկեղեցու հզորացմանը:

 «Առաջին լրատվական»ի հետ զրույցում Արիս արքեպիսկոպոս Շիրվանյանը, պատախանելով հարցին, թե ինչ է մտածում Երուսաղեմի հայոց պատրիարքությունը ստեղծված իրավիճակի մասին, նշեց, որ այս հարցի վերաբերյալ չի ուզում կարծիք հայտնել և որևէ մեկնաբանություն տալ։ «Որովհետև երկուսն էլ իմ հոգևոր պետերն են։ Այնպես որ հարցը իրենց միջև պետք է կարգադրվի»,- նշեց նա:

 Հարցին՝ արդյոք պատրիարքարանը պատասխան նամակ ստացե՞լ է Ն.Օ.Տ.Տ. Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ից, Արիս սրբազանը պատասխանեց, որ չի ստացել:

 Նա նշեց, որ պատրիարքարանում բնականոն վիճակ է, յուրաքանչյուրն իր գործերով է զբաղված. «Իհարկե, մտահոգ ենք այս բանավեճի հարցով, ներկայի և ապագայի հարցով»:

 Թեև կաթողիկոսից նամակ Երուսաղեմի պատրիարքը դեռ չի ստացել, սակայն Մայր Աթոռից հինգ եպիսկոպոսների ստորագրությամբ նամակ են ուղարկել Երուսաղեմի հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանին: Նամակի բովանդակության մասին Արիս սրբազանն ասաց. «Թույլ տվեք չմեկնաբանել. դա պատրիարքի իրավասության մեջ մտնող հարց է»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում