Այն մասին, որ ճապոնական Mazda MX-5-ի նոր սերունդը պատրաստվում է Alfa Romeo-ի հետ համագործակցության, հայտնի էր դարձել մոտ մեկ տարի առաջ: Արտադրողը խոստանում է, որ իտալացի ինժեներների մասնակցությունը չի ազդի հայտնի ռոդսերի բնույթի վրա:
Ապագա Mazda MX-5-ի առաջին լուսանկարից դատելով՝ կարելի է ասել, որ մեքենայի էքստերիերը համապատասխանում է ներկայումս ընկերությունում ընդունված որակի փիլիսոփայությանը:
Auto Express պորտալի ներկայացմամբ՝ մեքենայի համար ներկայումս պատրաստվում են 1.3 և 1.5 լ ծավալով շարժիչներ: Թե ինչպիսի հզորություն կզարգացնեն դրանք՝ չի հստակեցվում:
Հայտնի է, որ ստեղծողերը լուրջ ջանքեր են՝ձեռնարկում նորույթն առավելագույնս թեթև պատրաստելու համար:
Գերամուր պողպատի կիրառմամբ ռոդստերը պետք է առնվազն 100 կգ «նիհարի»: Նշենք, որ ներկայումս MX-5-ը կշռում է մոտ 1200 կգ:
Նշվում է, որ նորույթի արժեքը գրեթե չի տարբերվի նախկին մոդելի արժեքից. կհաջողվի գինը պահպանել 25 հազար եվրոյի սահմաններում:












































