Դեկտեմբերի 8-ին կառավարությանը կից երկու հիմնադրամ բացվեց՝ առաջինը «Հայաստանի իրավազորություն» հիմնադրամն է, երկրորդը՝ «Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն»- ն է: Երկու հիմնադրամն էլ ֆինանսավորվելու են պետական բյուջեից:
Երկու նմանատիպ հիմնադրամների ստեղծումը որքանո՞վ է արդյունավետ. անդրադառնալով «Առաջին լրատվական»- ի այս հարցին՝ տնտեսագետ Վարդան Բոստանջյանը կարծիք հայտնեց, որ նույնատիպ գործառույթներ կատարող կառույցների ստեղծումը կարող է բացասական ենթատեքստեր ունենալ:
«Նույն նպատակները հետապնդող հիմնադրամների առկայությունը կարող է զարմանք առաջացնել»,- նշեց տնտեսագետը: Վարդան Բոստանջյանը չբացառեց, որ նույնատիպ գործառույթներ կատարող կառույցների ստեղծումը կարող է ներիշխանական պայքարի հետևանք լինել:
Մանրամասները՝ տեսանյութում: