Շնաձուկը հարձակվել է Հավայան կղզիներում հանգստացող գերմանացի զբոսաշրջիկի վրա ու նրան զրկել աջ ձեռքից: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Տեղի իշխանությունները հայտնել են, որ շնաձուկը հարձակվել է 20-ամյա աղջկա վրա, երբ նա լողում էր Մաուի կղզու լողափում՝ ափից 50 մետր հեռու:
Տուժածին տեղափոխել են հիվանդանոց: Բժիշկները նրա վիճակը ծայրահեղ ծանր են գնահատել:
Սա 2013-ին շնաձկան արդեն 7-րդ հարձակումն է Հավայան ջրերում, և 4-րդը՝ Մաուի կղզու լողափում:
Նշենք, որ վերջին 20 տարում Հավայան կղզիներում շնաձկների հարձակումների հետևանքով 1 մարդ է մահացել:









































