ՄԱԿ-ը 98 մլն դոլար է խնդրել մինչև տարեվերջ Հյուսիսային Կորեային մարդասիրական օգնություն ցուցաբերելու նպատակով: Այս մասին ասվում է ՄԱԿ-ի Մարդասիրական հարցերի համակարգման վարչության զեկույցում:
Ներկայումս հաջողվել է հավաքել անհրաժեշտ 150 մլն դոլար գումարի 34.8 տոկոսը (52 մլն): Այս մասին հայտնում է The Washington Post-ը:
Այդ միջոցները կուղղվեն Հյուսիսային Կորեայի բնակիչների համար սննդամթերք գնելուն և գյուղատնտեսության ոլորտում օգնելուն: Միջոցների մի մասը կուղղվի սանիտարական նպատակների համար և մարդկանց խմելու ջրով ապահովելու գործին:







































