Իրանում մոդելային արտաքինի համար աղջկան արգելել են մասնակցել պետական գործունեությանը, փոխանցում է Al Arabiya-ն:
Տեղեկացվում է, որ Նինա Մորադին, ով վերջին ընտրություններում ընտրվել է Կազվին քաղաքի պետական խորհրդատուի պաշտոնում, հեռացվել է իր աշխատանքից այն պատճառով, որ մոդելային արտաքին ունի:
Այդ որոշումը կայացրել է տեղական հոգևոր առաջնորդների խորհուրդը՝ զրկելով աղջկան պետական ցանկացած պաշտոնում աշխատելու հնարավորությունից։









































