Քիմ Քարդաշյանը երեխայի ծննդից հետո հանրության մեջ չի հայտնվել: Ինչպես հաղորդում է Spletnik.ru-ն, երիտասարդ մայրիկն աշխատում է իր կազմվածքի վրա, որը փոխվել է ծննդաբերությունից:
Շշուկներ են տարածվել այն մասին, որ Քիմը, ով այժմ բնակվում է Կալիֆոռնիա նահանգում ծնողների տանը, հանրության մեջ չի հայտնվի այնքան ժամանակ, քանի դեռ չի նիհարել:
«Նա արդեն հասել է իր նպատակին. 30 ֆունտ (շուրջ 13.6 կգ)՝ 30 օրվա ընթացքում: Սակայն նա նախկինի պես ամանչում է իր այսօրվա կազմվածքից»,- ասել են Քիմին և Քանյե Ուեսթին մոտ գտնվող աղբյուրները:
Քիմը նույնիսկ ներկա չի գտնվել իր քրոջ՝ Քայլի Ջենների 16 ամյակին, որը տոնել են օգոստոսի 12-ին՝ Nobu Malibu-ում: Նրա բացակայությունը մեկնաբանվել է նրանով, որ ռեալիթի-շոուի աստղը չի կարողացել դայակ գտնել երեխայի համար, այդ պատճառով ներկա չի գտնվել խնջույքին:
Աղբյուրների խոսքերով` Քանյե Ուեսթն աջակցում է Քիմին:













































