Հոնդուրասի ամենախոշոր արտադրամասերից մեկում սկանդալ է ծագել այն պատճառով, որ նախկին աշխատակցուհին տեղեկատվություն է տարածել այն մասին, որ ղեկավարությունն իրեն և մնացած աշխատակիցներին ստիպել է տակդիրներ կրել:
Ինչպես տեղեկացնում է Oddity Central կայքը, գրեթե 10 տարի առաջ Հոնդուրասում իր գործունեությունն է սկսել Kyungshin-Lear էլեկտրական բաժանարար համակարգեր արտադրող ընկերությունը, որի գործերն այնքան հաջող են ընթացել, որ ղեկավարությունն աշխատակիցների թիվն ավելացրել է մինչև 3500 մարդ:
Մինչև վերջին ժամանակներս ընկերությունն անթերի հեղինակություն ուներ, սակայն աշխատանքից 7 տարի առաջ ազատված նախկին աշխատակցուհու ցուցմունքները սիպել են Աշխատանքի և սոցիալական պաշտպանության նախարարությանը ստուգումներ անցկացնել:
Նախկին աշխատակցուհին պատմել է, որ ղեկավարությունը ստիպել է աշխատողներին տակդիրներ հագնել, որպեսզի թանկարժեք ժամանակը ֆիզիոլոգիական պահանջները հոգալու վրա չծախսեն և զուգարան չգնան:
Մարիան ասել է նաև, որ գործատուները ծառայողներին անվճար տակդիրներ չեն տրամադրել: Ավելի մեծ վնաս ղեկավարության պահանջները հասցրել են կանանց դրամապանակներին, ովքեր ցանկացել են որքան հնարավոր է հաճախ փոխել տակդիրները:
Հոնդուրասի աշխատանքի և սոցիալական պաշտպանության նախարարը հայտարարել է, որ ներկա պահին 30 ստուգողներ են աշխատում գործարանում՝ Մարիայի ցուցմունքների ճշմարտացիությունը ստուգելու նպատակով:
Իր հերթին ընկերությունը հերքել է այդ մեղադրանքները՝ դրանք «կեղծ և անհեթեթ» անվանելով, ինչպես նաև հայտարարել է, որ իրենք երբեք չեն խախտել աշխատանքային օրենսդրությունը:










































