Կառավարության հինգշաբթի օրվա նիստում քննարկվելու է տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտի խթանման ծառայությունների 2011 թվականի ծրագիրը և միջոցառումների ցանկը հաստատելու մասին որոշման նախագիծը։
«ՀՀ 2011թ. պետական բյուջեի մասինՀՀ օրենքով ՏՏ ոլորտի խթանման ծառայությունների 2011 թ.-ի ծրագրի համար հատկացվել է 80 մլն դրամ գումար՝ ՏՏ ոլորտի զարգացման համար: Անհրաժեշտություն կա ներկայացնելու ծրագիր, որով կսահմանվեն ոլորտի զարգացման համար հատկացվելիք գումարների ուղղությունները և քանակները: Այդ նպատակով նախապատրաստվել է այս ծրագիրը»,- նշված է որոշման նախագծի հիմնավորման մեջ: