Friday, 03 05 2024
Հայաստան է ժամանել Վրաստանի հատուկ քննչական ծառայության ղեկավարը․ ստորագրվել է համագործակցության հուշագիր
Արշակյանը Արծվիկ Մինասյանին զրկեց խոսքի իրավունքից՝ մեկ նիստի ընթացքւմ
Արթուր Հովհաննիսյանի ելույթի ժամանակ իրավիճակն ԱԺ-ում լարվեց
12:45
Ռուսաստանցի զինվորականները Նիգերում տեղակայվել են ամերիկացիների հետ նույն ռազմակայանում. CNN
Ֆրանսիայի դեսպանատանը Երերույքում հետազոտություններ իրականացրած գիտնականներին հանձնվեց «Եվրոպա Նոստրա»-ի մրցանակը
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է լեհ գործընկերներին՝ Սահմանադրության օրվա առթիվ
Գազի բալոնից հրդեհ է բռնկվել
«Վերջին դաս» միջոցառումը կազմակերպելիս բացառել դրամահավաքը. ԿԳՄՍ նախարարություն
Ստեր եք տարածում՝ թուրքը եկավ, բարձունքները գրավեց, մեքենա կոտրում. մարդկանց հույզերի վրա եք ազդում
Չկա որևէ երկիր, որ իր իշխանության օրոք ասի՝ կան քաղբանտարկյալներ, և դա բնական է
12:15
Ռուսաստանը Խարկովի գրավման ծրագիր ունի
ՀՀ-ում քաղբանտարկյալներ չկան՝ ասված է Պետդեպի զեկույցում. բարի եղեք ամբողջությամբ հղում անել
Չի եղել հանրային հնչեղության մի դեպք, որ ՄԻՊ-ը չանդրադառնա. կան մարդիկ, որ ուղղակի չեն ուզում նկատել
«Լրագրողներ առանց սահմանների»-ի 2024թ. զեկույցի համաձայն՝ ՀՀ-ն 6 կետով բարելավել է իր դիրքերը
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հայաստանը «Մամուլի ազատության ինդեքս»-ով տարածաշրջանի առաջատարն է
Մոսկվան Բաքվում «դեսանտ է իջեցրել». իրավիճակը «կառավարելիությունից» դու՞րս կգա
Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում
Հնդկաստանի քաղաքացիների կողմից Երևանում կատարված խուլիգանության, նրանցից մեկի սպանության վարույթով կալանավորվել են վերջիններիս 2 հայրենակիցները
Պատգամավորները հանդիպում են ունեցել Ջո Բայդենի հատուկ հարցերով օգնականի հետ
11:30
ԱՄՆ-ն ձգտում է միավորել Իսրայելի, Սաուդյան Արաբիայի ու Գազայի ապագան
Դուք չեք տալիս հստակ գնահատականներ. թաքնվում եք իրավաբանական շնչահեղձ անող բառերի հետևում
Ստալինի ժամանակ քաղաքական գործիչների վրա քրեական հոդված էին կարում․ հիմա էլ նույնը դուք եք անում
Գտե՞լ եք, իհարկե՛ չեք գտել էդ տղային ստորացնողին. սա սև խարան է այս իշխանության վրա
Կսահմանվեն Ոստիկանության գվարդիայի կարգավիճակը, կառուցվածքը, խնդիրներն ու գործառույթները
10:45
Ֆասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին
10:30
Նավթի գներ- 02-05-24
10:15
Ուկրաինայի էներգոհամակարգի կեսից ավելին վնասված է. Կուլեբա
Ուղիղ. Ազգային ժողովի հերթական նիստը
Լուրերի օրվա թողարկում 10։00

ՔԱՔ-ն այժմ իշխանաՀետ է. նրանք կհամագործակցեն SOS-ի հետ

Դերասան Սերգեյ Դանիելյանի հիմնադրած «Քաղաքացիական ակտիվ քայլ» կուսացկությունը՝ ՔԱՔ-ը պատրաստվում է համագործակցել SOS թիմի անդամների հետ: Վերջիններս արդեն ստորագրել են համագործակցության հուշագիր:

«ՔԱՔ-ն ու SOS-ն այսօր տևական, ծավալուն բանակցություններ ունեցան: Բազմաթիվ հեռուստադիտողների խնդրանքով՝ կողմերը քննարկեցին միասնական ճակատ ստեղծելու գաղափարն ու եկան երկար սպասված համաձայնության»,- ասած է թիմի տարածած հաղորդագրության մեջ:
Նշենք, որ այն բանից հետո, ինչ ՔԱՔ-ի ղեկավար Սերգեյ Դանիելյանը հայտարարել է, որ իր կուսակցությունը մասնկացելու է ընտրություններին և ֆեյսբուք սոցիալական ցանցում բացվել է կուսակցության էջը՝ քաղաքացիների հոսքն այդ կուսակցություն չի դադարում: Ֆեյսբուքյան էջն այս պահի դրությամբ ունի մոտ 4500 հավանություն: ՔԱՔ-ի հիմնադիրներից Արման Սուլեյմանյանը «Առաջին լրատվական»-ին փոխանցեց, որ այս պահի դրությամբ կուսակցությունն ունի 1600 անդամ. «Բայց մոտ 300-ը խիստ կասկածելի է, որ իրական մարդիկ են՝ ավելի շատ ֆեյքի տպավորություն են թողնում՝ Իլհամ Ալիև անունով և այլն․․․ Առանձնապես այդ 300-ով ոգևորված չենք: Փորձում ենք պարզել՝ իրակա՞ն մարդիկ են, թե՞ պարզապես վախենում են իրենց անունով գրանցվել, թե՞ իսկապես ֆեյք են»։

SOS-ի սցենարիստ «Սմոգ»-ը «Առաջին լրատվական»-ին փոխանցեց, որ իրենք վաղուց են ունեցել կուսակցություն ստեղծելու մտադրություն, բայց որոշել են, որ առայժմ զբաղվածությունը թույլ չի տալիս. «Հետո տեսանք՝ իրենք անում են, որոշեցինք միանալ: Ընդհանուր գաղափարական հենքի վրա ենք, որոշեցինք միանալ, ինչով կարող ենք աջակցել: Ունեցել ենք հանդիպում՝ մենք մեր թիմով, Սերգեյ Դանիելյանն ու Արման Սուլեյմանյանը:»:
Այնուամենայնիվ կա մեկ հարց՝ ՔԱՔ-ն իշխանամետ է, իսկ SOS-ն իր հաղորդումներում մշտապես քննադատում է գործող իշխանություններին: Հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք դա չի խոչընդոտի իրենց գործակցությանը. «Մենք թունդ իշխանամետ չենք, իրենք թունդ իշխանամետ են: Այդ հարցում որոշ բաներ դեռ պետք է համաձայնեցնենք»,- ասաց «Սմոգ»-ը:
Մեր զրուցակիցը հավելում է՝ իրենց նպատակը խորհրդարան մտնելը չէ. «Մեր նպատակն է այս գաղափարը մաքսիմալ պրոպագանդել և առաջ տանել: Իսկ դրա արդյունքում մենք կմտնենք խորհրդարան, թե ոչ՝ երկրորդական հարց է»:

Արման Սուլեյմանյանն էլ իր հերթին հավելեց, որ վերջին համաժողովի ժամանակ իշխանամետ բառը փոխել են՝ այժմ իրենք իշխանաՀետ են. «Իշխանությունն առանց ՔԱՔ-ի ոչինչ չի կարող անել»,- եզրափակեց Արման Սուլեյմանյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում