Հայաստանյան լրատվական գործակալությունները, հղում կատարելով Վրաստանի ԱԳՆ-ի սեփական աղբյուրներին, այսօր տեղեկատվություն են տարածել առ այն, որ հունիսի 8-ին նախատեսվում է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի այցը Թբիլիսի:
«Առաջին լրատվականի» դիվանագիտական աղբյուրները, սակայն, չեն հաստատում այս տեղեկությունը: Մեր աղբյուրները նշում են, որ նման տեղեկատվություն այս պահի դրությամբ չկա: