Ամեն օր աշխարհում միլիոնավոր մարդիկ պետք է իմանան, թե որքան է ջերմաստիճանը և օդի խոնավությունը, մթնոլորտային ճնշումը, թթվածնի պարունակությունը, օդում ճառագայթման մակարդակը և այլն:
Այդ բոլոր տվյալների մոնիտորինգի սարքեր մշակողներն սմարթֆոնների տերերին առաջարկում են չափել ալկոհոլի պարունակությունն արյան մեջ: Այս մասին հայտնում է Russia Today-ը:
Սարքն արտադրվում է Lapka բրենդի ներքո: Ալկոթեստերը կերամիկական խողովակ է, որը կարելի է տեղավորել ափի մեջ և մարդաշատ վայրերում աննկատ օգտվել:
Անհրաժեշտ է արտաշնչել խողովակի մեջ, որից հետո Bluetooth-ի միջոցով արդյունքները խփոխանցվեն սմարթֆոնին: