«Ռեալ»-ը և «Տոտենհեմ»-ը շուտով համաձայնության կհասնեն Գարեթ Բեյլի տրանսֆերային գործարքի մանրամասների շուրջ: Ներկայումս կողմերն ակտիվ քննարկում են գումարի վճարման կարգը:
«Ռեալ»-ը պատրաստ է ձեռք բերել Բեյլի տրանսֆերը 97.8 մլն եվրոյով` վճարելով գումարը 4 տարվա ընթացքում: «Տոտենհեմ»-ին բավարարում է այդ գումարը, սակայն ակումբի նախագահ Դենիել Լևին ցանկանում է գումարը ստանալ միանգամից:
«Ռեալ»-ն իր հերթին չի պատրաստվում վճարել գումարն ամբողջությամբ: Այդ առումով իսպանական ակումբը կավելացնի առաջարկվող գումարը մինչև 117 մլն եվրոյի, սակայն պայմանով, որ այն կվճարվի 6 տարվա ընթացքում:









































