Ճապոնիայում գնացքը հայտնվել է կայծակի ուժգին հարվածի տակ: Դեպքը տեղի է ունեցել մայրաքաղաք Տոկիոյում, երբ գնացքն անցնում էր կամրջի վրայով:
Տեղի բնակիչներից մեկը նկարահանել է այդ պահը: Թեև հարվածից հետո ուժեղ կայծեր են երևացել, սակայն տուժածներ չկան:
Տեսանյութը ներկայացնում է The Guardian-ը:








































